Միջոցառումներ
Հիբրիդային պատերազմներ

Հիբրիդային պատերազմներ

Շեքսպիրը ժամանկին ասել է․
«Լինե՞լ, թե՞ չլինել», իսկ մարդկությունը իրեն անընդհատ տալիս է հետևյալ հարցը․ «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն, գոյության կռի՞վ, թե՞ համագործակցություն»։
ԼՔԴ-ում փորձել ենք միասին պարզաբանել միջազգային հարաբերությունների էությունը, և դրա տեսությունների առանձնահատկությունները՝ այս կամ այն երևույթը նկարագրելիս։ Ակներեև է, որ անհրաժեշտություն կար անդրադարձ կատարելու այնպիսի մարտահրավերի, ինչպիսին է հիբրիդային պատերազմը և դրա տեսակներն իրենց ողջ բազմազանությամբ և պալիտրայով։
Հիբրիդային պատերազմներն օգտագործում են ոչ միայն դասական ռազմական ուժի կիրառումը, այլև սոցիալական մեդիան, տնտեսական մրցակցությունը և հոգեբանական պատերազմը:
 Հիբրիդային պատերազմներն իրենց հերթին մարտահրավեր են նետում այս տեսություններին (ռեալիզմ, լիբերալիզմ, կոնստրուկտիվիզմ)՝ ապացուցելով, որ համաշխարհային ասպարեզը ստատիկ կտավ չէ, այլ անընդհատ զարգացող, դինամիկ երևույթ, որտեղ արդեն ոչ ավանդական մեթոդներն են ձևավորում մեր աշխարհակարգը:
Այս ամենի մասին սեղմ ժամանակում, բայց համապարփակ խոսեց քաղաքագետ, վերլուծաբան Գևորգ Մելիքյանը։