Միջոցառումներ
Քննադատական մտածողություն

Քննադատական մտածողություն

Լիբերալ քաղաքականության դպրոցի առաքելությունն է հզորացնել հաջորդ սերունդը, ձևավորել վաղվա քննադատորեն մտածել կարողացող մարդկանց։
 Մեր դպրոցի ծրագրում չէինք կարող չանդրադառնալ այնպիսի կարևոր թեմայի, ինչպիսինն է քննադատական մտածողությունը, որի հիմնաքարային նպատակն է վերլուծել, հարցեր տալ և հանդես գալ նախաձեռնություններով ու նորարարություններով։

Քննադատական մտածողություն ունեցող մարդիկ երբեք չեն դադարում հարցնել «ինչու՞» և «ինչպե՞ս»։ Նրանք համարձակվում են մտածել սահմանված քառակուսիներից դուրս և կյանքի կոչել նոր գաղափարներ։

 Բանախոս Էդգար Մարուքյանի հետ մեր սաները սովորեցին տարբերել տրամաբանական կողմնակալությունները, խեղաթյուրումները և այն հիմնական գործիքակազմը, որը կիրառվում է մանիպուլյացիոն քաղաքականություններ վարելիս։

Պատահական չէ, որ ասվում է. «Տեղեկացված ես, ուրեմն զինված ես»։
Ինտերակտիվ հարցուպատասխանի միջոցով ԼՔ դպրոցի սաները հասկացան, թե ինչ մեթոդներով կարող են խուսափել տրամաբանական սխալների թակարդում հայտնվելուց: