Գործունեություն
 «Ատելության խոսքի դեմ պայքար՝ հանուն ժողովրդավարական հասարակությունում բազմակարծության և հանդուրժողականության հաստատման» ծրագրի ամփոփում

 «Ատելության խոսքի դեմ պայքար՝ հանուն ժողովրդավարական հասարակությունում բազմակարծության և հանդուրժողականության հաստատման» ծրագրի ամփոփում

Սեպտեմբերի 29-ին տեղի ունեցավ «Ատելության խոսքի դեմ պայքար՝ հանուն ժողովրդավարական հասարակությունում բազմակարծության և հանդուրժողականության հաստատման» ծրագրի ամփոփումը։
Ամփոփմանը ներկա էին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության քաղաքական և տնտեսական հարցերով պատասխանատու Լարիսա Հարությունյանը, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, ծրագրերի փորձագետներ, մասնակիցներ և այլ հյուրեր։

Լարիսա Հարությունյանը նշեց, որ ծրագրի իրականացման արդյունքները շատ գոհացուցիչ են։ 

Ծրագիրը մեծ արդյունքներ է գրանցել։ Նա շնորհակալություն հայտնեց ԼՔԻ֊ին, որ այսքան մեծ բյուջեով ծրագիրը հաջողությամբ է իրականացվել և անգամ ծրագրում ներգրավվել են նախատեսվածից ավելի շատ շահառուներ։ Նա վստահություն հայտնեց, որ դեռ կիրականացվեն քաղ. հասարակության մարտահրավերներին դիմակայող բազմաթիվ ծրագրեր։

Անահիտ Մանասյանը նշեց, որ իրենց համար, հատկապես, այս ծրագրի կարևոր մաս է հանդիսացել, լրատվական դաշտի մշտադիտարկման միջոցով, Ադրբեջանի կողմից հայատյացության քաղաքականության դրսևորումների բացահայտումը մեդիա դաշտում և պաշտոնական հայտարարություներում։ Կան բազմաթիվ մոնիթորինգային կազմակերպություններ, որոնք ևս այս երևույթը արձանագրել են և դա միասնական աշխատանքի արդյունք է։ Ատելության խոսքի հաղթահարումը լուրջ առաջնահերթություն է Պաշտպանի Ինստիտուտի համար։

Լիբերալ քաղաքական ինստիտուտի նախագահ Տաթևիկ Մատինյանը իր շնորհակալության խոսքը հայտնեց ծրագրի բոլոր մասնակիցներին։ Նա ընդգծեց, որ ծրագրի հաջողության գրավականներից մեկը նրա բազմակոմպոնենտ լինելն է՝ 12 կոմպոնենտ և 64 ծրագրային գործողություն։

  • Ծրագրի շրջանակններում տրամադրվել է ենթադրամաշմնորհ «Կանանի» ՀԿ֊ին, որը կենտրոնացած էր հուզական ինտելեկտի և դպրոցներում բուլինգի կանխարգելմանը։ Այս ծրագրի շրջանակներում տպագրվել է նաև ուսումնական ձեռնարկ։ Ձեռնարկը հաստատվել է ԿԳՄՍ֊ի կողմից, որպես ուսումնական նյութ։
    ՀՀ 10 մարզերի 23 դպրոցներից ծրագրին մասնակցել են 460 երեխա։
  • Պատրաստվել է 4 սոցիալական հոլովակ հետևյալ թեմաներով.
    ֊Ի՞նչ է ատելության խոսքը
    ֊Ո՞րոնք են դրանց վտանգները
    ֊Ի՞նչ է բուլինգը, ինչպե՞ս հաղթահարել այն։
    Հովոլակները դիտվել են շուրջ 200.000 անգամ։
  • Տեղադրվել են տեղեկատվական բաներներ ողջ ՀՀ֊ում։
  • 50 քաղակական գործիչ մասնակցել է «Ատելության խոսքի դեմ անհանդուրժողականությանը» նվիրված դասընթացին (այդ թվում 12 կուսակցության ներկայացուցիչներ)։
  • Լրագրողների համար ևս կազմակերպվել է «Ատելության խոսքի դեմ անհանդորժողականության» դասընթաց, որին մասնակցել է 15 լրատվամիջոցների 52 լրագրող։
  • Ուսուցիչների համար վերապատրաստման դասընթացին 900-ից ավել դիմում է ստացվել մի քանի օրում, և բյուջեն վերաբաշխելով, մեկի փոխարեն իրականացվել է 2 դասընթաց։ Վերապատրաստվել են 50 ուսուցիչ։
    Այս ուսուցիչներն իրենց հերթին դասընթացներ են կազմակերպում իրենց դպրոցներում՝ բազմապատկելով դասընթացների ազդեցությունը։
  • Տպագրվել է «Խոսքն ուժ ունի» մեդիագրագիտության ձեռնարկը՝ 670 օրինակով։ Բոլոր ձեռնարկները սպառվել են։ Տպագրության է ուղարկվելու ևս 300 օրինակ։
  • Մեդիագրատիտության մասին դասընթաց է իրականացվել ՀՀ մարզերում և Երևանում (Լոռի, Շիրակ, Կոտայք, Տավուշ, Վայոց ձոր, Սյունիք)։ Գրեթե բոլոր մարզերում գրանցվել է մասնակիցների կրկինակի ներկայացվածություն։
  • Մեդիայի մշտադիտարկում.
    – 415 դիտարկված եթեր
    – 113 դիտարկված տպագիր մամուլ
    – 387 դիտարկված հրապարակում, 6844 ատելության խոսքի մեկնաբանություն։
    – 115 դիտարկված հեռուստաեթեր։
    Այս ամենը ամենշաբաթյա ռեժիմով ներկայացվել է ՄԻՊ գրասենյակ։
  • 100 էջանոց օրենսդրական բարեփոխումների փաթեթ է նաև մշակվել՝ շուրջ 20 երկրների փորձի դիտարկմամբ։

Ծրագիրն իրականացրել է «Լիբերալ քաղաքականության ինստիտուտը», ՀՀ֊ում Նիդերլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ։