Միջոցառումներ
ԼՔԴ հյուրը քաղաքագետ, վերլուծաբան Բենյամին Պողոսյան էր

ԼՔԴ հյուրը քաղաքագետ, վերլուծաբան Բենյամին Պողոսյան էր

Լիբերալ քաղաքականության դպրոցը նորից բացեց իր դռները ամենաակտիվ, ամենահետաքրքրասեր, ամենանպատակասլաց սաների առջև։
Թեպետ խրթին օրեր են ՀՀ-ի և Արցախի համար, հավատարիմ մնալով մեր արժեքներին և գաղափարախոսությանը, գտնում ենք, որ պետությունում յուրաքանչյուր ինստիտուտ գործառնող օրգանիզմի պես պետք է աշխատի։
 
Մենք կարևորում ենք ոչ ֆորմալ կրթության դերը յուրաքանչյուր երիտասարդի կյանքում և լծված ենք մեր առաքելության կատարմանը։
Թեման՝ «Տարածաշրջանային զարգացումների դինամիկան 2023 թվականիի սեպտեմբերի իրադարձություններից հետո»։
Բանախոս՝ Բենյամին Պողոսյան (Քաղաքական և տնտեսական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ, վերլուծաբան):
Ընտրված էր հարցուպատասխանի ձևաչափը, որպեսզի քննարկումն ավելի դինամիկ և ներառական լինի։