Գործունեություն
«Ատելության խոսքի դեմ պայքար ազատ գիտելիքի տարածման միջոցով» ծրագրի ամփոփումը
Flora Vardanyan
0
Սեպտեմբերի 24-ին ավարտվեց Լիբերալ քաղաքականության ինստիտուտի և Վիքիմեդիա Հայաստան ԳՀԿ-ի համագործակցությամբ իրականացվող «Ազատ խոսքի հավաք»-ը, որի շրջանակներում Հայերեն Վիքիպեդիայում խմբագրական փորձ ձեռք բերած 37 մասնակիցներ ստեղծեցին թվով 336 հոդված` շուրջ 6,861,159 միլիոն բայթ ծավալով (նախատեսված 200-ի փոխարեն)` ատելության խոսքի, բուլինգի, խտրականության, մարդու ազատ արտահայտելու իրավունքի եւ այլ հարակից ոլորտների թեմատիկաներով։
Փակման արարողության շրջանակներում Վիքիմեդիա Հայաստանի նախագահ Արշակ Շահենյանը երախտագիտության խոսք հղեց ծրագրի բոլոր մասնակիցներին եւ գործընկեր կազմակերպություններին` ի դեմս Լիբերալ քաղաքականության ինստիտուտի և հավաքի ֆինասավորող Ֆրիդրիխ Նաումանի հանուն Ազատության հիմնադրամին` լիահույս լինելով շարունակել համագործակցությունը։
Արշակ Շահենյանը հատուկ հավաստագրերով պարգևատրեց հավաքի շրջանակներում ամենաշատ քանակով եւ ամենից որակյալ վիքի բովանդակություն ստեղծած 10 մասնակիցներին։
Հանդես գալով Լիբերալ քաղաքականության ինստիտուտի անունից` Ալիկ Բադալյանը ևս կարևորեց ինտերնետային տարածությունում ազատ եւ հուսալի բովանդակության հասանելիության կարևորությունը` վերահաստատելով ինստիտուտի հանձնառությունը նպաստել այդ գործընթացին։
Միևնույն ժամանակ, Ալիկ Բադալյանը հավաստագրերով պարգևատրեց ծրագրի բոլոր մասնակիցներին