Գործունեություն
Վիքիպեդիայի խմբագրական գործիքներին տիրապետելու դասընթացաշար
«Վիքիմեդիա Հայաստան» ԳԿՀԿ-ի հետ համագործակցությամբ իրականացվող «Ատելության խոսքի դեմ պայքարը՝ ազատ գիտելիքի տարածման միջոցով» ծրագրի շրջանակներում տեղի են ունեցել ութ խմբային դասընթացներ։
Դասընթացավար՝ Նորայր Բաղդասարյանը նյութը ներկայացրել է երկու մասով։ Մաս 1 «Ատելության խոսքի դեմ պայքարը՝ ազատ գիտելիքի տարածման միջոցով» ծրագրի նպատակները և բովանդակությունը
Մաս 2 Ատելության խոսքի, խոսքի ազատության իրավունքի և խտրականության թեմատիկան Վիքիպեդիայում։ Վիքիորոնում և կատեգորիաներ։
Դասընթացավար՝ Նորայր Բաղդասարյանը նյութը ներկայացրել է երկու մասով։ Մաս 1 «Ատելության խոսքի դեմ պայքարը՝ ազատ գիտելիքի տարածման միջոցով» ծրագրի նպատակները և բովանդակությունը
Մաս 2 Ատելության խոսքի, խոսքի ազատության իրավունքի և խտրականության թեմատիկան Վիքիպեդիայում։ Վիքիորոնում և կատեգորիաներ։
Երկրորդ դասընթացի թեման «Վիքիպեդիայի խմբագրական գործիքներ. Վիքիկոդ և վիզուալ խմբագրում» էր։
Դասընթացավար, «Վիքիմեդիա Հայաստան» ԳԿՀԿ ներկայացուցիչ, Հայերեն Վիքիպեդիայի խմբագիր Արտաշես Թադևոսյանի օգնությամբ ծրագրի մասնակիցները ծանոթացան առցանց ամենամեծ հանրագիտարանի՝ Վիքիպեդիայի առանձնահատկություններին։
Մասնավորապես, անդրադարձ կատարվեց Վիքիպեդիայի նպատակներին, քաղաքականությունը հավաստանշող և վարքագծի հիմնական կանոններ սահմանող «հինգ սյուներին», որոշումների կայացման գործընթացին և վիքիէթիկետին։
Հանդիպման երկրորդ մասում մասնակիցները գրանցեցին իրենց օգտահաշիվները Հայերեն Վիքիպեդիայում և ծանոթացան հիմնական պատուհաններին, խմբագրական գործիքներին (վիզուալ խմբագրիչ և կոդ) և սկզբունքներին, այդ թվում՝ վստահելի աղբյուրների, հանրագիտարանային ոճի, չեզոքության, նշանակալիության չափորոշիչներին։
Մասնակիցներին ներկայացվեց նաև Հայերեն Վիքիպեդիայում բացակայող ատելության խոսքի և բուլլինգի թեմատիկ հոդվածների ցանկը, որոնք ծրագրի շրջանակներում պետք է համալրել առաջիկա ամսվա ընթացքում։
Երրորդ դասընթացի թեման
«Հոդվածների կառուցվածքը, արտաքին աղբյուրներ»:
Երկրորդ դասընթացը վարեց հայերեն Վիքիպեդիայի խմբագիր Լիլիթ Միրիբյանը։
Այն մասնակիցները, որոնք չունեին օգտահաշիվներ, ստեղծեցին դրանք ու մուտք գործեցին, որպեսզի բանախոսի կողմից ներկայացվող տեղեկատվության հիման վրա տեղում կարողանան փորձարկումներ անել։
Դասընթացավարը ներկայացրեց հոդվածները ստեղծելու ընթացքում աղբյուրների կարևորությունը, տեսակները ու դրանց միջև տարբերությունները, մասնավորապես, թե որոնք են համարվում վստահելի աղբյուրներ, ինչպես նաև ներկայացվեցին հղումներ ստեղծելու եղանակները։
Բացի աղբյուրների հետ աշխատանքի սկզբունքները, մասնակիցները նաև ծանոթացան հայերեն Վիքիպեդիայում առկա բաժիններին, խմբագրական գործիքներին։
Դասընթացի վերջում մասնակիցները հոդված ստեղծելու վերաբերյալ իրենց ստացած գիտելիքը կիրառեցին գործնականում՝ իրենց նորաբաց օգտահաշիվներով փորձելով ստեղծել սևագիր առաջին հոդվածը՝ կիրառելով հղումներ տալու ու խմբագրելու գործիքները։
Չորորդ դասընթացի թեման «Ատելության խոսքի դրսևորումներն» էր։
«Ատելության խոսքի հասկացությունը, սահմանումները և սկզբունքները» վերտառությամբ իր բանախոսության ընթացքում, տիկին Հարությունյանը, մասնակիցներին ներկայացրեց այն հիմնական մոտեցումները, որոնք ուղենշային նշանակություն ունեն ատելության խոսքի դեմ պայքարում:
Քննարկման առարկա դարձան մի շարք ՄԻԵԴ գործեր որոնց հիմքում ատելության խոսքի դրևորումների դեմ կարգավորումներն են:
Անդրադարձ եղավ նաև մանկական պորնոգրաֆիային:
Հասմիկ Հարությունյանը նշեց, որ վերջին շրջանում այն տարածվում է հիմնականում մանկական վիդեոխաղերի միջոցով:
Վիքիպեդիայում հոդվածներ ստեղծելու ու խմբագրելու վերաբերյալ հինգերորդ դասախոսության բանախոսը «Վիքիմեդիա Հայաստան» ԳԿՀԿ ներկայացուցիչ, հայերեն Վիքիպեդիայի խմբագիր Մհեր Բեքարյանն էր։
Որևէ անհատի մասին հոդվածներ ստեղծելու համար նախևառաջ հարկավոր է հստակեցնել, արդյո՞ք տվյալ անձը հանրային հետաքրքրություն է վայելում, թե ոչ:
Հոդվածներ ստեղծելու երկու տարբերակ կա, առաջին՝ գոյություն ունեցող հոդվածները այլ լեզուներից թարգմանել, երկրորդ՝ բռնել սեփական հոդված ստեղծելու ճանապարհը։
Հոդված ստեղծելուց առաջ պետք է պարզել՝ արդյո՞ք նման հոդված արդեն իսկ գոյություն չունի։
Հոդվածներ խմբագրել հնարավոր է երկու եղանակով՝ և՛ արտաքին տեսքով խմբագրում, և՛ կոդերով խմբագրում։
Բանախոսը ներկաներին ներկայացրեց հոդվածների հիմնական կառուցվածքին վերաբերող ինֆորմացիա, որից հետո իրենց մասնակցային հաշիվների միջոցով՝ դասընթացի մասնակիցները գործնականում կիրառեցին իրենց ստացած գիտելիքները։
Վեցերորդ դասընթացը վարեց հայերեն Վիքիպեդիայի խմբագիր Արթուր Խումարյանը, ով ներկաներին ներկայացրեց վիզուալ խմբագրման հնարավորությունները, ինչպես նաև դրա այլընտրանք հանդիսացող կոդային խմբագրման հնարավորությունը։
Ծրագրի այն մասնակիցներն, ովքեր արդեն իսկ իրենց մասնակցային հաշիվներն ունեին ու սկսել էին սևագրել իրենց առաջին հոդվածը, շարունակեցին այն զարգացնել, իսկ մնացած մասնակիցները սկսեցին առաջին հոդվածի ստեղծումը՝ սևագրման միջոցով։
Յոթերորդ հանդիպումը գործնական աշխատանք էր, որը վարեց Հասմիկ Ապատյանը։ Գործնական աշխատանքի ժամանակ մասնակիցները կիրառեցին նախորդ դասընթացներից իրենց ստացած գիտելիքները։
Ութերորդ հանդիպմանը բանախոսը Մարի Ավետիսյանն էր։
Տեղի ունեցած 8 դասընթացները նախատեսված էին այն մասնակիցների համար, ովքեր չէին տիրապետում խմբագրական գործիքներին ու երբևէ չէին ստեղծել հոդված՝ Վիքիպեդիա հարթակում։
Բացի խմբագրմանն առնչվող դասընթացները, իրականացվեց նաև 2 դասընթաց՝ ատելության խոսքի ու խոսքի ազատության թեմատիկայով։
Առջևում մեզ սպասում է ատելության խոսքի և խոսքի ազատության իրավունքի թեմատիկայով հավաք-խմբագրաթոն, որը կրելու է «Ազատ խոսքի ճամբար» անվանումը։ Ճամբարի ընթացքում մասնակիցները կստեղծեն ատելության խոսքի վերաբերյալ հայերեն հոդվածներ Վիքիպեդիայում։
—–
Ծրագիրն իրականացվում է «Լիբերալ քաղաքականության ինստիտուտ» ՀԿ-ի ու «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության կողմից Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի աջակցությամբ։
Ծրագիրն իրականացվում է «Լիբերալ քաղաքականության ինստիտուտ» ՀԿ-ի ու «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության կողմից Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի աջակցությամբ։
Flora Vardanyan
0