Գործունեություն
Քրիստոֆեր Լինգլի բանախոսությունը ԼՔԻ-ում

Քրիստոֆեր Լինգլի բանախոսությունը ԼՔԻ-ում

Օգոստոսի 24-ին, Լիբերալ քաղաքականության ինստիտուտի հարկի ներքո հյուրընկալվել էին մասնավոր սեփականությամբ և շուկայական գործընթացներով հետաքրքրվող մի շարք անհատներ։
Հրավիրված բանախոս Քրիստոֆեր Լինգլը հանդես եկավ «Արդարության հիմքերը, բարոյական գործողությունները և մարդկային ազատությունը. մասնավոր սեփականություն և շուկայական գործընթացներ» թեմայով շատ արդիական դասախոսությամբ։
 
 
Ք. Լինգլը հանդիսանում է Տնտեսական հետազոտությունների ամերիկյան ինստիտուտի» ավագ գիտաշխատող, Տնտեսագիտության հրավիրված պրոֆեսոր՝ Գվատեմալայի «Ֆրանցիսկո Մարոկին» համալսարանում, Քաղաքացիական հասարակության կենտրոնի (Նյու Դելի) հետազոտող, միջազգային «Սեփականության իրավունքների ինստիտուտի» ավագ գիտաշխատող, ներկայացրեց:
Բանախոսությունը հագեցած էր ակտիվ հարցադրումներով, որոնք վերաբերում էին այնպիսի թեմաներին, ինչպիսք են կառավարության լիազորությունների սահմանագիծը, լիբերալիզմի գաղափարախոսությունը, ազատ շուկայական հարաբերությունների կարևորությունը հասարակությունների բարեկեցության համատեքստում, գլոբալ հակահամաճարակային քաղաքականության թերացումները և զանազան այլ հարցեր։
Հանդիպման եզրափակիչ մասը ևս հագեցած էր ակտիվ հարցուպատասխանով, որի շրջանակներում մասնակիցները հնարավորություն ունեցան արտահայտել իրենց կարծիքը եւ դիրքորոշումը։
Լիբերալ քաղաքականության ինստիտուտը մշտապես կարևորում է միջազգային հեղինակավոր փորձագետների հետ համագործակցության միջոցով ոչ ֆորմալ կրթության հնարավորությունը։