Ատելության խոսքի ու խոսքի ազատության սահմանագիծը։ Բուլլինգ երևույթը
«Ատելության խոսքի դեմ պայքարը՝ ազատ գիտելիքի տարածման միջոցով» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ բանախոսություն «Ատելության խոսքի ու խոսքի ազատության սահմանագիծը։ Բուլլինգ երևույթը» թեմայով, որը վարեց «Լիբերալ Քաղաքական Ինստիտուտ» ՀԿ նախագահ Տաթև Մատինյանը։
Ծրագրի մասնակիցները դասախոսությունների միջոցով տեսական գիտելիքներ են ստանում ատելության խոսքի թեմայի վերաբերյալ։
Նախքան ծրագրով նախատեսված «Ազատ խոսքի ճամբարի» մեկնարկը այն մասնակիցների համար, ովքեր չեն տիրապետում Վիքիպեդիան խմբագրելու և հոդված ստեղծելու հմտություններին, անցկացվելու են դասընթացներ «Վիքիմեդիա Հայաստանի» գրասենյակում։
Կախված դասընթացների ժամանակ ցուցաբերած արդյունքներից՝ մասնակիցները կստանան «Ազատ խոսքի ճամբարին» մասնակցելու հնարավորություն։
———
Ծրագիրն իրականացվում է «Լիբերալ քաղաքականության ինստիտուտ» ՀԿ-ի ու «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության կողմից Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի աջակցությամբ։