Քաղաքակիրթ բանավեճի արվեստի զարգացումը երիտասարդների շրջանում
Լիբերալ քաղաքականության ինստիտուտը՝ Ժողովրդավարության ազգային հիմնադրամի (NED) աջակցությամբ իրականացվող «Լսելով մտահոգությունները՝ կառուցել երկխոսություն» ծրագրի «Քաղաքակիրթ բանավեճի արվեստի զարգացումը երիտասարդների շրջանում» բաղադրիչի շրջանակներում անցկացրեց թեմատիկ դասընթացներ։
Ծրագրի առաջին փուլով նախատեսված դասընթացների անցկացումից հետո տեղի ունեցավ առաջին ներպետական բանավեճը, որի թեման հետևյալն էր՝ «ՀՀ պետական խորհրդանիշները (դրոշ, օրհներգ, զինանշան) պետք է փոխվեն»։
Ժյուրիի անդամներն էին Լիբերալ քաղաքականության ինստիտուտ ՀԿ նախագահ Տաթևիկ Մատինյանը, ՏՏ ոլորտի փորձագետ, ձեռնարկատեր Էդգար Մարուքյանը և ԼՔԻ ծրագրի համակարգող Մհեր Բաղդասարյանը։
Մասնակից երկու թիմերի 3-ական մասնակիցները գնահատվեցին անհատական կերպով՝ ըստ իրենց ելույթների։ Գնահատման արդյունքների համաձայն բանավեճի եզրափակիչ փուլ անցան երեք մասնակիցներ՝ Գոռ Բադալյանը, Մարիետա Դոլունցը ու Էլլա Ենոքյանը։
Շնորհակալություն ենք հայտնում ժյուրիի անդամներին և թիմերին հետաքրքիր բանավեճի անցկացման համար, ինչպես նաև հաջողություն ենք մաղթում եզրափակիչ փուլ անցած մասնակիցներին։