Գործունեություն
Բանավեճի հմտություններ․ ինչպես կառուցել խոսքը

Բանավեճի հմտություններ․ ինչպես կառուցել խոսքը

«Լսելով մտահոգությունները՝ կառուցել երկխոսություն» ծրագրի «Քաղաքակիրթ բանավեճի արվեստի զարգացումը երիտասարդների շրջանում» բաղադրիչի շրջանակներում իրականացվեց ևս մեկ դասընթաց, որն այս անգամ նախատեսված էր թե՛ հայ, թե՛ թուրք մասնակիցների համար։ Դասընթացն իրականացվեց օնլայն ձևաչափով, որի թեման հետևյալն էր՝ «Բանավեճի հմտություններ․ ինչպես կառուցել խոսքը»։
Դասընթացի ընթացքում բանախոսի կողմից ներկայացվեց, թե ինչպես է պետք պատրաստել ու ներկայացնել կառուցողական խոսք, ինպես նաև թե ինչ հնարքներ է պետք կիրառել հարցուպատասխանի ընթացքում և, իհարկե, թե ինչպես պետք է ունենալ տպավորիչ փակման ելույթ։
Բացի տեսական հատվածը, բանախոսը նաև հանձնարարեց իրականացնել գործնական աշխատանք բանավեճի պայմանական թեմայով՝ կառուցողական ելույթի տեքստ գրելու ու ներկայացնելու մասով։
——
Ծրագիրն իրականացվում է «Ժողովրդավարության ազգային հիմնադրամի» (NED) աջակցությամբ