Հայտարարություններ
ԼՔԴ 9-րդ հոսքի ընդունելություն

ԼՔԴ 9-րդ հոսքի ընդունելություն

Լիբերալ քաղաքականության դպրոցը կրկին բացում է իր դռները դիմորդների համար։ Սեպտեմբերի 26-ին կմեկնարկի 9-րդ հոսքի դասերը։
Դպրոցը հիմնադրվել է 2017 թվականին:
Նպատակը՝ ստեղծել ոչ ֆորմալ կրթական հարթակ, որտեղ երիտասարդները կստանան տեսական ու պրակտիկ գիտելիքներ՝ ի լրումն մասնագիտական ու անձնային աճը ապահովող գիտելիքների:
Դպրոցի նպատակներից է նաև նպաստել այն երիտասարդների քաղաքացիական և քաղաքական մտածողության զարգացմանը, ովքեր պատրաստակամ են կրել ու տարածել ազատական գաղափարներ ու արժեքներ։
📑 Դպրոցի ուսումնական ծրագիրը հիմնված է հետևյալ 4 կատեգորիաների վրա՝
• քաղաքագիտություն,
• իրավագիտություն,
• տնտեսագիտություն
• անձնային աճի ու առաջնորդության հմտություններ։
 
Լիբերալ քաղաքականության դպրոց կարող են դիմել նրանք, ովքեր՝
• 18-35 տարեկան են,
• Ունեն բարձրագույն կրթություն կամ սովորում են ԲՈՒՀ-ում։
Դիմելու համար անհրաժեշտ է․
 
Անցնել ստորև տեղադրված հղումով, և լրացնել էկելտրոնային հայտադիմումը։
 
Ընդունելությունը կկայանա հայտադիմումների ուսումնասիրության և հարցազրույցի հիման վրա:
 Հայտադիմումների ներկայացման վերջնաժամկետը՝ 11.09.2023թ.։
 Դասընթացների մեկնարկը կտրվի սեպտեմբեր ամսին, տևողությունը՝ 3 ամիս:
Դասընթացները անցկացվելու են ամեն շաբաթ, (շաբաթական 2 օր)։
 Յուրաքանչյուր դասընթացի տևողությունը 1.5-2 ժամ է, սկիզբը՝ երեկոյան 19:00-ից։
Դպրոցում ուսուցումն անվճար է։
 
Դպրոցում բանախոսություններով հանդես կգան քաղաքական, պետական գործիչներ, դեսպաններ, տարբեր ոլորտների առաջատար մասնագետներ և փորձագետներ:
Սիրով սպասում ենք Ձեր հայտերին։