Գործունեություն
«Կանխարգելե’նք բուլլինգը համատեղ ուժերով» առաջին դասընթացի ամփոփումը

«Կանխարգելե’նք բուլլինգը համատեղ ուժերով» առաջին դասընթացի ամփոփումը

Ավարտվեց ուսուցիչների համար նախատեսված՝
«Կանխարգելե’նք բուլլինգը համատեղ ուժերով» դասընթացը, որին մասնակցեցին ՀՀ բոլոր մարզերի ու մայրաքաղաք Երևանի թվով 30 ուսուցիչ։
 
Բացման խոսքով հանդես եկավ ծրագրի փորձագետ, իրավաբան Նորայր Բաղդասարյանը։
Բանախոսությունների շարքը մեկնարկեց
«Բուլլինգը դպրոցներում և կանխարգելմանն ուղղված կիրառական մոտեցումները» թեմայով:
Բանախոս՝ հոգեթերապևտ, «Նոր Լույս» Մենթորինգ Կենտրոն Երիտասարդների համար ՀԿ-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Շողեր Միքայելյան։
Երկրորդ թեման կրում էր «Ագրեսիվ վարքը հարաբերություններում` որպես թաքնված բուլլինգի տեսակ» խորագիրը։
Բանախոս՝ «Նոր Լույս» հասարակական կազմակերպության մենթորինգ փուլի պատասխանատու, հոգեբանության մագիստրոս Կարինե Հարությունյան։
Դասընթացի առաջին օրը եզրափակվեց «Բուլինգի Ուլվեուս շրջանակ․ Բռնի խաղերի, իրական ծեծի և բուլինգի քարտեզագրում» թեմայով:
Բանախոս՝ մանկավարժական գիտությունների թեկնածու, կրթության փորձագետ Միշա Թադևոսյան։
 
Երկրորդ օրվա առաջին թեման էր՝ «Հուզական գրագիտությունը՝ որպես բուլինգի կանխարգելման միջոց»։
Բանախոս՝ ՀՊՄՀ Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի դասախոս, ՀՄԿ վերապատրաստող մասնագետ Անի Խուդոյան։
Վերջին թեման հետևյալն էր՝ «Պետության դերը բուլլինգի կանխարգելման, բացահայտման և արձագանքման հարցում»։
Բանախոսությունների շարքը եզրափակեց ՄԻՊ աշխատակազմի Կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ՝ Անահիտ Խաչատրյանը։
Դասընթացի ավարտին, «Լիբերալ քաղաքականության ինստիտուտի» նախագահ Տաթևիկ Մատինյանը հավաստագրեր հանձնվեց բոլոր մասնակիցներին։
 
 
Դասընթացն իրականացնում է «Լիբերալ քաղաքականության ինստիտուտը», ՀՀ֊ում Նիդերլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ: