Հայտարարություններ
Կանխարգելենք բուլլինգը ուսուցիչների հետ համատեղ

Կանխարգելենք բուլլինգը ուսուցիչների հետ համատեղ

Բուլլինգի դեմ պայքարը մերօրյա կարևորագույն խնդիրներից է, որին պետք է մասնակից դառնան նաև ուսուցիչները։ Հենց այս նպատակով Լիբերալ քաղաքականության ինստիտուտի կողմից հուլիսի 21-23 կանցկացվի դասընթաց ուսուցիչների համար՝ «Կանխարգելենք բուլլինգը համատեղ ուժերով» խորագրով։
Դասընթացի շրջանակում բանախոսների կողմից կտրվի համակողմանի տեսական գիտելիք՝ բուլլինգի վերաբերյալ, ինչպես նաև կիրականացվեն գործնական աշխատանքներ։
Դասընթացի նպատակն է ուսուցիչներին զինել անհրաժեշտ գիտելիքներով՝ դպրոցում բուլլինգի արդյունավետ կանխարգելման համար։
Դասընթացին կարող են մասնակցել ՀՀ բոլոր մարզերի ուսուցիչները։
Մասնակցելու համար խնդրում ենք լրացնել  հայտադիմումը։

Հայտերի ընդունման վերջնաժամկետը հուլիսի 5 է։
 
Անցկացման վայր՝ քաղաք Ծաղկաձոր (տեղափոխումը կիրականացվի Երևանից),
Դասընթացն անցկացվելու է հուլիսի 21-23-ը՝ անվճար հիմունքներով,
Երևանից Ծաղկաձոր և հակառակ ուղղությամբ տեղափոխման, ինչպես նաև Ծաղկաձորում կացության ծախսերը հոգալու է մեր կազմակերպությունը։