«Ատելության խոսքի դեմ պայքարի ուղիները» լրագրողների համար նախատեսված 2-րդ դասընթացի ամփոփում
Դասընթացի ժամանակ ակտիվ քննարկումների և տարաբնույթ, այդ թվում նաև էլեկտրոնային գործիքակազմի կիրառմամբ, գործնական ու արդի գիտելիքներ փոխանցվեցին մասնակիցներին։
PR մասնագետ, ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դասախոս, դոցենտ Նվարդ Մելքոնյանը, ով ներկայացրեց «Ատելության խոսքը հայաստանյան հասարակության ընկալումներում» «Լիբերալ Քաղաքական Ինստիտուտ» ՀԿ-ի պատվերով՝ SPRING-PR-Company ընկերության կողմից արված սոցիալական հետազոտության արդյունքները։
Երկրորդ բանախոսը իրավաբանական գիտությունների թեկնածու, ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի դոցենտ Արփինե Հովհաննիսյանն էր, ով լսարանին մատուցեց
- Առաջինը ընտրողների չներգրավված մասի հետ աշխատանքի բացակայությունն էր։
- Երկրորդ շոկը տեխնոլոգիաների կիրառման արդյունքն էր, օրինակ կեղծ լուրերի ահռելի չափով տարածումը, նպատակային ու ավտոմատ կերպով մեծ չափով գեներացված կեղծ մեկնաբանությունները և այլն։
- Երրորդ կարևոր հանգամանքը հակահամակարգային լիդերի դերակատարումն էր, առանց որի անհնար կլիներ նախկին հաստատված համակարգի կազմաքանդումը։
- ի՞նչ են կեղծ լուրերը,
- ի՞նչ տարատեսակներ ունի այս երևույթը ու դրանցից որը իրենից ինչ է ներկայացնում։
Փաստաբան, ատելության խոսքի ոլորտի մասնագետ, Եվրոպայի խորհրդի փորձագետ Արա Ղազարյանը հանդես եկավ «Ատելության խոսքի պրակտիկ դրսևորումները, դատական գործերի քննարկում» թեմայով բանախոսությամբ։ Պարոն Ղազարյանի կողմից ներկայացվեց ատելության խոսքի կառուցվածքը՝ տեսակը, արտահայտվելու եղանակը, գործողությունը, օբյեկտը, թիրախն ու դրդապատճառը։
Դասընթացի երկրորդ օրվա դասախոսությունների շարքը եզրափակեց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դասախոս, «Արմենպրես» լրատվական գործակալության Արտաքին կապերի և զարգացման ծրագրի բաժնի ղեկավար Արեն Պետունցը։
Թեման՝ «Ատելության խոսքը ադրբեջանական մեդիայում»։