Գործունեություն
«Ատելության խոսքի դեմ պայքարի ուղիները դասընթացի» ամփոփում

«Ատելության խոսքի դեմ պայքարի ուղիները դասընթացի» ամփոփում

«Ատելության խոսքի դեմ պայքարի ուղիներ» խորագրով երկօրյա դասընթացը, որը նախատեսված էր լրագրողների համար, արդյունավետ էր ու հագեցած: 
Ամփոփելով նշենք, որ մասնակիցների թվում էին 14 լրատվամիջոցների 27 լրագրողներ։
 
 
Դասընթացի նպատակն էր նպաստել ատելության խոսքի բացառմանը լրատվական դաշտում:
Կարևոր է նկատել, որ դասընթացն արդյունավետ էր ու մասնակցային: Դասընթացի ժամանակ ակտիվ քննարկումների և տարաբնույթ, այդ թվում նաև էլեկտրոնային գործիքակազմի կիրառմամբ, գործնական ու արդի գիտելիքներ փոխանցվեցին մասնակիցներին։
Դասախոսություններով հանդես եկան.
 

PR մասնագետ, ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դասախոս, դոցենտ Նվարդ Մելքոնյանը, ով ներկայացրեց «ՀՀ բնակչության ատելության խոսքի ընկալումները և լրատվական աղբյուրներում ու հանրային դեմքերի ելույթներում ատելության խոսքի դրսևորումների նկատմամբ վերաբերմունքը» սոցիոլոգիական հետազոտության արդյունքները, որոնք արվել էին  SPRING-PR-Company ընկերության կողմից։ Մասնավորապես, տիկին Մելքոնյանի կողմից լսարանին ներկայացվեցին հետազոտության ինչպես քանակական, այնպես էլ որակական տվյալները, որոնց շրջանակներում այնպիսի հարցերի պատասխաններ էին, ինչպես

  • Ովքե՞ր են ատելության խոսքի տարածողները,
  • Որտե՞ղ է ատելության խոսքի ու խոսքի ազատության սահմանագիծը։
Հետազոտության խնդիրներից են՝
  • Նկարագրել սոցիալական տարբեր խմբերի պատկերացումներն ատելության խոսքի վերաբերյալ,
  • Բացահայտել ՀՀ-ում ատելության խոսք տարածող հիմնական հարթակները,
  • Պարզել ՀՀ բնակիչների վերաբերմունքը ատելության խոսք տարածող հարթակների նկատմամբ
  • Պարզել, թե ատելության խոսքն ինչ ազդեցություն է ունեցել հարցվածների ու թիրախային այլ խմբերի վրա և այլն։
Բանախոսության ամփոփիչ մասում քննարկում ծավալվեց թե՛ բանախոսի, թե՛ լրագրողների կենսագործունեության ընթացքում հանդիպած ատելության խոսքի դեպքերի, դրանք դեմ պայքարի մեթոդների մասին։
 

Երկրորդ բանախոսը իրավաբանական գիտությունների թեկնածու, ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի դոցենտ Արփինե Հովհաննիսյանն էր, ով լսարանին մատուցեց «Կեղծ լուրերը` որպես ատելության խոսքի տարածման միջոց» թեմայով դասախոսություն։ Բանախոսությունը մեկնարկեց մերօրյա իրականության վրա անմիջական ազդեցություն ունեցող երկու դատական գործընթացների՝ Քենիայի գերագույն դատարանում և Կոլիֆոռնիայի դատարանում «Մետա» ընկերության դեմ քննվող գործերի հանգամանքների ներկայացմամբ, որին հաջորդեց «կեղծ լուրեր»-ի կառուցակարգի հիմքում ընկած «երեք համաշխարհային շոկերի»՝ որպես նախապատմություն ներկայացմամբ։

Երրորդ բանախոսը ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դասախոս, «Արմենպրես» լրատվական գործակալության Արտաքին կապերի և զարգացման ծրագրի բաժնի ղեկավար Արեն Պետունցը, ով համակարգում էր պանելային քննարկումը: Թեման՝ այն հայատյացությունն էր ադրբեջանական մամուլում, որի շուրջ համակարգողը աշխատանքային խմբի կազմում իրականացրել էր 6-ամսյա մշտադիտարկում։
Պանելային քննարկման մասնակիցները անդրադարձան ադրբեջանական սոցիալական հարթակներում արմենոֆոբիայի տարաբնույթ դրսևորումներին՝ վերհանելով դրա պատճառներն ու շարժառիթը, ինչպես նաև անդրադարձ կատարեցին հայկական մամուլում։
 
 
Չորրորդ բանախոսը լրագրող Թաթուլ Հակոբյանն էր, ով դասընթացի մասնակիցներին ներկայացրեց իր անձնական փորձը՝ քննարկումն անցկացնելով իրական օրինակների հիման վրա։
Նա նաև ներկայացվեց ադրբեջանական մամուլում հայերի նկատմամբ առկա ատելության խոսքի դրսևորումներն ու դրանց վերլուծությունը, հիմքերն ու հետևանքները:
 
 
Մեդիափորձագետ Գեղամ Վարդանյանը հինգերրորդ բանախոսն էր։ Նրա դասախոսությունը նվիրված էր «Ինչպես աշխատել լրատվության միջոցների հետ՝ բացառելով ատելության խոսքը» թեմային։

Պարոն Վարդանյանի հետ քննարկում ծավալվեց հետևյալ հարցերի շուրջ.

  • Արդյո՞ք բերված կոնկրետ օրինակները պարունակում են ատելության խոսք։ Ո՞ր ձևակերպումներ են, որ ինքնին ատելության խոսքի դրսևորում են։
  • Արդյո՞ք լրագրողը պատասխանատվություն է կրում իր տարածած նյութի համար։ Ինչպե՞ս պետք է նյութը հրապարակվի, որ լրագրողը չվերածվի ատելության խոսք տարածողի։
  • Ինչպե՞ս պետք է վարվել, երբ ատելության խոսք տարածվում է ուղիղ եթերում, ի՞նչ գործողություններ պետք է իրականացնի լրագրողը իրավիճակը հարթելու համար։
 
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ փորձագետ Հասմիկ Հարությունյանը վեցերորդ բանախոսն էր։ Նա խոսեց «Ատելության խոսքը և մարդու իրավունքները. տեսանելի և ոչ տեսանելի հետևանքներ»֊ից։
Տիկին Հարությունյանը ներկայացրեց նաև ՄԻԵԴ մի շարք հետաքրքրական նախադեպային գործեր, որոնք վերաբերում են լրագրողական գործունեությանը և կարող են օգտակար լինել դասընթացի մասնակիցներին՝ իրենց հետագա մասնագիտական գործունեության ընթացքում։
 
 
Փաստաբան, ատելության խոսքի ոլորտի մասնագետ, Եվրոպայի խորհրդի փորձագետ Արա Ղազարյանը ներկայացրեց «Ինչ է ատեության խոսքը» թեման։
Բանախոսության շրջանակներում անդրադարձ կատարվեց հետևյալ թեմաներին.
  •  ատելության խոսքի էությունը և դրա դեմ պայքարի կարևորությունը
  •  ատելության խոսքի դեմ պայքարի ներպետական և միջազգային կառուցակարգերը,
  •  միջազգայնորեն ընդունված կանոնները պատերազմական հանցագործությունների և ռազմական իրավիճակների լուսաբանման ընթացքում,
  •  Մետայի (Ֆեյսբուքի) քաղաքականությունը ատելության խոսքի նկատմամ։
Բանախոսությունը հագեցած էր ինտերակտիվ քննարկումներով և մտավարժանքներով։
Լրագրող-մասնակիցները իրականացրեցին «ֆեյսբուքյան թեստ» վարժությունը, որի շրջանակներում սիմուլյացիայի միջոցով փորձեցին ֆիլտրել ֆեյսբուքյան տիրույթում ենթադրաբար ատելության խոսք պարունակող բովանդակությունը` նախորդիվ ստացված գիտելիքների կիրարկմամբ։
 
Դասընթացի ավարտին, «Լիբերալ քաղաքականության ինստիտուտի» նախագահ Տաթևիկ Մատինյանը հավաստագրեր հանձնվեց բոլոր մասնակիցներին։
 
 
Սույն դասընթացի իրականացումը հնարավոր է դարձել Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության դեսպանության ֆինանսական աջակցության շնորհիվ՝ «Ատելության խոսքի դեմ պայքար` հանուն ժողովրդավարական հասարակությունում բազմակարծության և հանդուրժողականության հաստատման» ծրագրի շրջանակներում։