Գործունեություն
Ատելության խոսքի դեմ պայքարի ուղիներ

Ատելության խոսքի դեմ պայքարի ուղիներ

 Ծաղկաձոր քաղաքում մեկնարկեց հերթական դասընթացը՝ «Ատելության խոսքի դեմ պայքարի ուղիներ» խորագրով։ Այս անգամ դասընթացը կազմակերպվել է լրագրողական համայնքի ներկայացուցիչների համար։
Դասընթացին մասնակցում են 12 լրատվամիջոցների 27 լրագրողներ:
 
Բացման խոսքով հանդես եկավ Լիբերալ քաղաքականության ինստիտուտի նախագահ Տաթև Մատինյանն, ով դասընթացի մասնակիցներին ներկայացրեց ինստիտուտի կողմից մշակած
  • «Խոսքն ուժ ունի, խելամի՛տ օգտագործիր այն» մեդիագրագիտության ուղեցույցը,
  • «Ատելության խոսքը մեդիա հարթակներում, սոցիալական ցանցերում, հեռուստաեթերում» ձեռնարկը,
  • «ՀՀ բնակչության ատելության խոսքի ընկալումները և լրատվական աղբյուրներում ու հանրային դեմքերի ելույթներում ատելության խոսքի դրսևորումների նկատմամբ վերաբերմունքը» սոցիոլոգիական հետազոտության հաշվետվությունը։
«Ատելության խոսքի հաղթահարման հիմնական ուղղությունները» դասընթացը իրականցվում է «Լիբերալ քաղաքականության ինստիտուտի» և Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության դեսպանության ջանքերով: