Միջոցառումներ
Մարդու հիմնարար իրավունքներ. իրավունքի մուտացիա

Մարդու հիմնարար իրավունքներ. իրավունքի մուտացիա

Արդյո՞ք մենք գիտենք, թե որոնք են մարդու հիմնարար իրավունքները, որտեղ է սահմանագիծը ատելության խոսքի ու խոսքի ազատության միջև։ Միջազգային պրակտիկայից մինչև հայկական իրականության և իրողությունների մասին համընգրկուն քննարկում տեղի ունեցավ ԼՔԻ ՀԿ նախագահ, մարդու իրավունքների մասնագետ Տաթև Մատինյանի հետ, ով սիրով ողջունեց ուսանողներին և ներկայացրեց առկա մարտահրավերներն ու ատելության խոսքի դրսևորումները ներկա պայմաններում։  Մասնակիցներին ներկայացվեց, թե ինչպես են հաճախ օրենսդրական նորմերն ու գաղափարները երկրորդվում պետությունների մշակութային կյանքին և հարմարեցվում ըստ երկրների։ Մասնակիցները հետաքրքվեցին թե ինչպես է Հայաստանը օգտվում միջազգային փորձից, որոնք են առկա պայմաններում լավագույն մոտեցումները,  ինչին ի պատասխան օրինակների միջոցով և դատական հաղթանակների փորձով կիսվեց լսարանի հետ, իրավաբանների հորդորելով լինել անաչառ և իրենց կրթության միջոցով հասնել նոր ձեռքբերումների միջազգային պրակտիկայում։  Լիբերալ քաղաքականության դպրոցում հերթական բանախոսությունը նվիրված էր «Մարդու հիմնարար իրավունքներ. իրավունքի մուտացիա» թեմային, որի շրջանակներում բազմակողմանի կերպով ու իրական օրինակների օգնությամբ ուսումնասիրեցինք վերոնշյալ հարցերը։