Վայքում տեղի կունենա «Մեդիագրագետ քաղաքացի» թեմայով ԱՆՎՃԱՐ դասընթաց:
Մասնակցել կարող են՝ երիտասարդները, ուսանողները, ՀԿ ներկայացուցիչները, ակտիվիստները։
Մասնակցելու համար անպայման լրացրեք այս հայտը։ Դասընթացը տեղի կունենա ք.Վայք, Ջերմուկի խճուղի 10/1 հասցեում, 2023թ. մայիսի 13-ին, կիզբը՝ 10։30։ Դասընթացի տևողությունը՝ 6 ժամ։
Դասընթացն իրականացնում է «Լիբերալ քաղաքականության ինստիտուտը», ՀՀ֊ում Նիդերլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ։
Դասընթացավարները «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի» մասնագետներն են։
Դասընթացի մասնակիցները կտիրապետեն մեդիագրագիտության հիմունքներին, կսովորեն տարբերակել ատելության խոսքը և չտարածել այն։