Գործունեություն
Գյումրի քաղաքում «Մեդիագրագետ քաղաքացի» թեմայով դասընթացը մեկնարկեց մասնակիցների կողմից իրենց ակնկալիքները հեշթեգերի վերածելով, որ արդյունքում ստացվեց.
• #Մեդիագրագետ_քաղաքացի
• #Ոչ_ատելության_խոսքին
• #Լիբերալ_մեդիա
• #գիտելիք
• #Օգտակարություն
• #Որակյալ_խոսք
«Լիբերալ քաղաքականության ինստիտուտի» կազմակերպած այս դասընթացը վարեցին «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի» փորձագետներ Լուսինե Գրիգորյանն ու Գեղամ Վարդանյանը։
Դասընթացն ինտերակտիվ էր։ Մասնակիցներն իրենց սովորածը ստուգեցին «Լիտերատուսի արկածները» խաղի օգնությամբ։
Ինֆորմիա քաղաքի տիկնոջը առևանգում է մանիպուլյացիաների տիրակալ Մանիպուլուսը, և մեդիա գրագետ Լիտերատուսը փնտրում է նրան: Նա անցնում է 10 փուլով ստուգում լուրերի կեղծ ու շիտակ լինելը, ստուգում է ֆեյսբուքյան լուսանկարները, լրատվամիջոցների հրապարակումները և այլն։