Հայտարարություններ
Մեդիագրագետ քաղաքացի. Երևան

Մեդիագրագետ քաղաքացի. Երևան

Մեդիագրագիտության ուսուցումը նպատակ ունի բարձրացնել զանգվածային լրատվամիջոցների ազդեցության մասին տեղակացվածությունը և ձևավորել ակտիվ դիրքորոշում ինչպես մեդիայի օգտագործման, այնպես էլ մեդիայի ստեղծման նկատմամբ։

Հաշվի առնելով սա`«Լիբերալ քաղաքականության ինստիտուտը», Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ, իրականցնում է «Մեդիագրագետ քաղաքացի» թեմայով դասընթաց։

Դասընթացավարները «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի» մասնագետներն են։

Ի՞նչ կտա դասընթացը. մասնակիցները կտիրապետեն մեդիագրագիտության հիմունքներին, կսովորեն տարբերակել ատելության խոսքը և չտարածել այն։ Մասնակցել կարող են՝ երիտասարդները, ուսանողները, ՀԿ ներկայացուցիչները, ակտիվիստները։
Գրանցվել կարող եք ներքոնշյալ հղումով։
https://forms.gle/rArjyb7iPtfap14c6

Վայրը` ք. Երևան, Բաղրամյան Պողոտա 1-3 (Օպերա Սյութ հյուրանոց, Մոցարտ սրահ)

 օրերը` 9 և 10 մարտի, 2023թ.,

 սկիզբը՝ 15։00

 տևողությունը՝ օրական 3 ժամ