![<strong>Լիբերալ քաղաքականության դպրոցում ընդունելություն է</strong> <strong>Լիբերալ քաղաքականության դպրոցում ընդունելություն է</strong>](https://liberalinstitute.am/wp-content/uploads/2023/03/A02F7771-551C-413B-BF93-752D158B79B7-1024x536.jpeg)
Լիբերալ քաղաքականության դպրոցում ընդունելություն է
Դպրոցը հիմնադրվել է 2017 թվականին:
Նպատակը՝ ստեղծել ոչ ֆորմալ կրթական հարթակ, որտեղ երիտասարդներին կտրամադրվի տեսական ու պրակտիկ գիտելիքներ՝ ի լրումն մասնագիտական ու անձնային աճը ապահովող գիտելիքների:
Դպրոցի նպատակներից է նաև նպաստել այն երիտասարդների քաղաքացիական և քաղաքական մտածողության զարգացմանը, ովքեր պատրաստակամ են կրել ու տարածել ազատական գաղափարներ ու արժեքներ։
Դպրոցի ուսումնական ծրագիրը հիմնված է հետևյալ 4 կատեգորիաների վրա՝
• քաղաքագիտություն,
• իրավագիտություն,
• տնտեսագիտություն
• անձնային աճի ու առաջնորդության հմտություններ։
Լիբերալ քաղաքականության դպրոց կարող են դիմել նրանք, ովքեր՝
• 18-35 տարեկան են,
• Ունեն բարձրագույն կրթություն կամ սովորում են ԲՈՒՀ-ում։
Դիմելու համար անհրաժեշտ է․
Անցնել ստորև տեղադրված հղումով, և լրացնել էկելտրոնային հայտադիմումը
https://liberalinstitute.am/դպրոցի-հայտ/
Ընդունելությունը կկայանա հայտադիմումների ուսումնասիրության և հարցազրույցի հիման վրա:
Հայտադիմումների ներկայացման վերջնաժամկետը՝ 20.03.2023թ.։
Դասընթացների մեկնարկը կտրվի ապրիլ ամսին, տևողությունը՝ 3 ամիս:
Դասընթացները անցկացվելու են ամեն շաբաթ, (շաբաթական 2 օր)։
Յուրաքանչյուր դասընթացի տևողությունը 1.5-2 ժամ է, սկիզբը՝ երեկոյան 19:00-ից։
պրոցում ուսուցումն անվճար է։
Դպրոցում բանախոսություններով հանդես կգան քաղաքական, պետական գործիչներ, դեսպաններ, տարբեր ոլորտների առաջատար մասնագետներ և փորձագետներ:
Սիրով սպասում ենք Ձեր հայտերին։