![Ընդունելություն կանանց հզորացման ակադեմիայում Ընդունելություն կանանց հզորացման ակադեմիայում](https://liberalinstitute.am/wp-content/uploads/2023/03/37E34752-C508-4686-96FB-054739B96069-1024x491.jpeg)
Ընդունելություն կանանց հզորացման ակադեմիայում
Կանանց հզորացման ակադեմիայի 4-րդ հոսքի ընդունելությունը մեկնարկել է։
Ակադեմիան իրականացվում է Լիբերալ քաղաքականության ինստիտուտի կողմից՝ «VVD Internationaal»-ի աջակցությամբ։
Ակադեմիային կարող են մասնկացել այն կանայք, ովքեր նախատեսում են ակտիվ գործունեություն ծավալել հասարակական կամ քաղաքական կյանքում կամ արդեն իսկ գտնվում են իրենց հասարակական, քաղաքական կարիերայի մեկնարկային փուլում և ցանկանում են զարգացնել իրենց գիտելիքներն ու առաջնորդության հմտությունները։
Ծրագրի նպատակն է նպաստել կանանց քաղաքական, սոցիալական և հասարակական ակտիվ մասնակցությանը, առաջնորդության հմտությունների զարգացմանը թե՛ համայնքային և թե՛ համապետական մակարդակներում։
Ծրագրի շրջանակում իրականացվող դասընթացը տեղի կունենա Ծաղկաձոր քաղաքում՝ 2023թ. ապրիլի 7-9-ն։
Նախատեսված են դասախոսություններ.
• քաղաքական առաջնորդության,
• իմիջի կերտման,
• հանրային խոսքի մշակույթի զարգացման,
• քննադատական մտածողության,
• կանայք քաղաքականության մեջ թեմաներով։
Ծրագրին մասնակցելու հայտեր կարող են ներկայացնել ՀՀ բոլոր մարզերից և մայրաքաղաք Երևանից։
Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել դիմում-հայտը՝ ստորև տեղադրված հղումով
https://forms.gle/7D4LpbTSyfbekhNw5
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Դիմումների ներկայացման վերջնաժամկետը՝ 2023թ. մարտի 20-ն է։
Ծրագրին մասնակցությունն անվճար է։ Մասնակիցների կացությունն ու Երևանից Ծաղկաձոր տեղափոխման ծախսերը կիրականացվեն կազմակերպության կողմից: