Հայտարարություններ
Մեդիագրագետ քաղաքացի

Մեդիագրագետ քաղաքացի

Մեդիագագիտության ուսուցումը նպատակ ունի բարձրացնել զանգվածային լրատվամիջոցների ազդեցության մասին տեղակացվածությունը և ձևավորել ակտիվ դիրքորոշում ինչպես մեդիայի օգտագործման, այնպես էլ մեդիայի ստեղծման նկատմամբ։

Հաշվի առնելով սա`«Լիբերալ քաղաքականության ինստիտուտը», Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ, իրականցնում է «Մեդիագրագետ քաղաքացի» թեմայով դասընթաց։

Դասընթացավարները «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի» մասնագետներն են։

Ի՞նչ կտա դասընթացը. մասնակիցները կտիրապետեն մեդիագրագիտության հիմունքներին, կսովորեն տարբերակել ատելության խոսքը և չտարածել այն։ Մասնակցել կարող են՝ երիտասարդները, ուսանողները, ՀԿ ներկայացուցիչները, ակտիվիստները։ Մասնակցության հայտը։

Վայրը` ք. Գյումրի, Գայի պողոտա 1, GITC,

օրը` մարտի 11

սկիզբը՝ 11։00

տևողությունը՝ 6 ժամ։