Հրազդանում տեղի ունեցավ «Մեդիագրագետ քաղաքացի» դասընթացը
Ի՞նչ է ապատեղեկատվությունը, որոնք են դրա ցուցանիշները։
Ինչպե՞ս տարբերել լուրը սուտ է թե՞ ճիշտ։
Փաստերի ստուգման հիմնական գործիքներն ու մեխանիզմները։
Նյութի սկզբնաղբյուրի ստուգում։
Այս հարցերը քննարկվեցին 2023թ. փետրվարի 11-ին, Հրազդանում տեղի ունեցած «Մեդիա գրագետ քաղաքացի» արշավի շրջանակում տեղի ունեցած՝ «Ինչպես ճանաչել ատելության խոսքը համացանցում և չդառնալ դրա տարածողը» դասընթացի ժամանակ:
Բացման խոսքով հանդես եկավ «Լիբերալ քաղաքականության ինստիտուտ»֊ի նախագահ Տաթևիկ Մատինյանը։
Դասընթացը վարեցին «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի» փորձագետներ Լուսինե Գրիգորյանն ու Գեղամ Վարդանյանը:
«Ատելության խոսքի դեմ պայքար` հանուն ժողովրդավարական հասարակությունում բազմակարծության և հանդուրժողականության հաստատման» ծրագրի շրջանակներում իրականացվող սույն դասընթացը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության դեսպանության կողմից:
«Լիտերատուսի արկածները» ուսումնական խաղի միջոցով մասնակիցներն ամրապնդեցին իրենց ստացած գիտելիքները: Խաղն օգնում է զարգացնել տեղեկություններ գտնելու, դրանք վերլուծելու և ստուգելու, կեղծ ու հավաստի լուրերը տարբերելու հմտությունները, սովորեցնում է ավելի լավ կողմնորոշվել տեղեկատվական միջավայրում։
Խաղը պատրաստել է «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը»: