Մեդիագրագիտության դաս Հրազդանում
Մեդիագագիտության ուսուցումը նպատակ ունի բարձրացնել զանգվածային լրատվամիջոցների ազդեցության մասին տեղակացվածությունը և ձևավորել ակտիվ դիրքորոշում ինչպես մեդիայի օգտագործման, այնպես էլ մեդիայի ստեղծման նկատմամբ։
Հաշվի առնելով սա`«Լիբերալ քաղաքականության ինստիտուտը», Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ, իրականցնում է «Մեդիագրագետ քաղաքացի» թեմայով դասընթաց։ Դասընթացավարները «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի» մասնագետներն են։
Ի՞նչ կտա դասընթացը. մասնակիցները կտիրապետեն մեդիագրագիտության հիմունքներին, կսովորեն տարբերակել ատելության խոսքը և չտարածել այն։
Մասնակցել կարող են՝ երիտասարդները, ուսանողները, ՀԿ ներկայացուցիչները, ակտիվիստները։
վայրը` ք. Հրազդան, Միկրոշրջան 4-րդ փողոց
օրը` փետրվարի 11,
սկիզբը՝ 11։00 տևողությունը՝ 6 ժամ։