Միջոցառումներ
Լիբերալ քաղաքականության դպրոց. 7- րդ հոսք

Լիբերալ քաղաքականության դպրոց. 7- րդ հոսք

Լիբերալ քաղաքականության յոթերորդ հոսքի ուսումնական ծրագիրը մեկնարկեց 2022 թվականի սեպտեմբերի 25-ին։ Շուրջ երեք ամիսների ընթացքում Դպրոցի՝ թվով 20 ուսանողներ ունկնդրեցին քաղաքագիտության, իրավագիտության, տնտեսագիտության և հարակից այլ ոլորտների լավագույն ներկայացուցիչների կողմից բանախոսություններ, ինչպես նաև հնարավորություն ունեցան իրենց ստացած գիտելիքները կիրառել գործնականում՝ կազմակերպված բանավեճերի, ինչպես նաև իմիտացիոն խաղի միջոցով։

Դպրոցի ուսումնական ծրագիրը հիմնված էր հետևալ թեմաների վրա՝

1. Ատելության խոսքի և խոսքի ազատության սահմանազատում – բանախոս՝ Լիբերալ քաղաքականության ինստիտուտի նախագահ, փաստաբան, մարդու իրավունքների փորձագետ Տաթև Մատինյան։

2. Վիրավորանքի և զրպարտության ինստիտուտների գործունեությունը և հանրային իշխանության նկատմամբ քննադատության սահմանը – բանախոս՝ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոնի դոցենտ, ՀՀ Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյան։

3. Սկզբունքային տարբերությունները մեդիա կարգավորման և գրաքննության միջև – բանախոս՝ Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյան։

4. Ատելության խոսք և խոսքի ազատության իրավական կարգավորումներ – բանախոս՝ ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի դասախոս, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ փորձագետ Հասմիկ Հարությունյան։

5. ՀՀ ներքին և արտաքին քաղաքականության վերլուծություն – բանախոս՝ ՀՀ Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյան։

6. Լիբերալիզմի գաղափարական հիմքերը – բանախոս՝ քաղաքագետ Կարեն Սիմոնյան։

7. Քաղաքական վարչակարգերի տիպերը – բանախոս՝ քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Մարգարով։

8. Հայաստանի անվտանգային մարտահրավերները․ հիբրիդային պատերազմներ – բանախոս՝ քգթ, քաղաքագետ Գևորգ Մելիքյան։

9. Տարածաշրջանային անվտանգության դինամիկան Հարավային Կովկասում 2020 թ. պատերազմից հետո – բանախոս՝ Քաղաքական և տնտեսական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Բենյամին Պողոսյան։

10. Քաղաքական գործիչների ժեստիկուլյացիայի վերլուծություն – բանախոս՝ միջազգայնագետ Կարեն Ղազարյան։

11. Կոնֆլիկտների տեսակները, դրանց հաղթահարման մեթոդներն ու գործիքակազմը։

12. Կոնֆլիկտների հաղթահարման ուղիների ներկայացում․ գործանական աշխատանք։

13. ՀՀ արտաքին քաղաքականության վերլուծություն – բանախոս՝ վերլուծաբան, Regional Studies անկախ think-tank-ի ղեկավար Ռիչարդ Գիրագոսյան։

14. Քաղաքական իմիջ – բանախոս՝ PR մասնագետ, Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետի դասախոս։

15. Բանավեճի հմտություններ – բանախոս՝ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար՝ Դավիթ Խաժակյան։

16. ՀՀ տնտեսության առջև կանգնած մարտահրավերների վերլուծություն – բանախոս՝ Տնտեսական գիտությունների թեկնածու, դոցենտ, ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ Տնտեսագիտության և կառավարման ամբիոնի վարիչ Կարեն Սարգսյան։

17. PR-ի, մարքեթինգ, մեդիագրագիտություն – բանախոս՝ քաղաքական PR-ի և մարքեթինգի մասնագետ Էդգար Խաչատրյան։

18. Սահմանադրությունների դերը հասարակական համակարգերում – բանախոս՝ Սահմանադրագետ, ՀՀ Գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյան։

19. Հանրային խոսքի հմտությունները – բանախոս՝ Էթիկայի դպրոցի համահիմնադիր և զարգացման գծով տնօրեն, Միջազգային առևտրի պալատի խորհրդի անդամ Արմեն Ղուկասյան։

20. Հայաստանի շրջափակման քաղաքականություն – բանախոս՝ Կովկասի ինստիտուտի գիտաշխատող Գոռ Պետրոսյան։

21․ Քաղաքական լիդերություն – բանախոս՝ ք.գ.թ, «Փոլիսինեթ» գիտահետազոտական կենտրոնի համահիմնադիր Մագդա Արսենյան։

22․ CV, ուղեկցող նամակ, հարցազրույներ – բանախոս՝ հանրային կառավարման մասնագետ, բիզնես խորհրդատու Քրիստ Մարուքյան։

23․ Տնտեսական աճ, ՀՆԱ, կապիտալ ներդրումներ – բանախոս՝  «Ամերիա» ընկերությունների խմբի գործընկեր և կառավարման խորհրդատվական ծառայության ղեկավար, բիզնես խորհրդատու Տիգրան Ջրբաշյան։

Դպրոցի ուսումնական ծրագրի վերջում տեղի ունեցավ ավարտական միջոցառում, շրջանավարտները ստացան ավարտական հավաստագրեր։ Ավարտական միջոցառմանը ներկա էին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Հայաստանում Ռումինիայի փոխդեսպան Անդրեա Ֆիլիպսը, ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը, Լիբերալ քաղաքականության ինստիտուտ ՀԿ գործընկերները։