Միջոցառումներ
![ԼՔԻ 7-րդ հոսքի ուսանողները ներկայացրեցին իրենց ավարտական աշխատանքները ԼՔԻ 7-րդ հոսքի ուսանողները ներկայացրեցին իրենց ավարտական աշխատանքները](https://liberalinstitute.am/wp-content/uploads/2023/02/2F4DC42A-E257-4250-AE1A-2AC2AA6C2613-1024x675.jpeg)
ԼՔԻ 7-րդ հոսքի ուսանողները ներկայացրեցին իրենց ավարտական աշխատանքները
Լիբերալ քաղաքականության դպրոցի 7-րդ հոսքի ուսումնական ծրագիրը մոտեցավ ավարտին։
Ուսանողները ներկայացրին ավարտական աշխատանքները, որոնք իրականացրել էին ուսումնական ծրագրով դասավանդված թեմաներից մեկի շրջանակներում։
Տեսական գիտելիքից զատ, շատ կարևոր է դրանով աշխատելու ունակությունը ևս զարգացնել, այն է՝ կարողանալ գրավոր ու բանավոր վերլուծություն իրականացնել, ճիշտ ու համակարգված աշխատանք կատարել:
![](https://liberalinstitute.am/wp-content/uploads/2023/02/56CA92B6-B0E4-4DEB-A2AA-E2729EFC8767-1024x677.jpeg)
Թեմաները բազմազան էին. տեղեկատվական պատերազմներից մինչև քաղաքական իմիջ ու ժեստիկուլյացիա, էթնիկ կրոնական կոնֆլիկտների լուծման ուղիներից մինչև ատելության խոսքի վերլուծություն, սոցիալական մեդիա մարքեթինգից մինչև սահմանադրությունների զարգացման գործընթաց:
![](https://liberalinstitute.am/wp-content/uploads/2023/02/IMG_6822-1-1024x726.jpeg)
Flora Vardanyan
0
Tags :