Գործունեություն
Վանաձորում տեղի ունեցավ «Մեդիագրագետ քաղաքացի» դասընթացը

Վանաձորում տեղի ունեցավ «Մեդիագրագետ քաղաքացի» դասընթացը

«Մեդիա գրագետ քաղաքացի» արշավի շրջանակում, Վանաձոր քաղաքում տեղի ունեցավ՝ «Ինչպես ճանաչել ատելության խոսքը համացանցում և չդառնալ դրա տարածողը» խորագրով դասընթաց։

Լիբերալ քաղաքականության ինստիտուտը, համագործակցելով Մեդիա Նախաձեռնությունների կենտրոնի հետ, մեկօրյա դասընթաց կազմակերպեց հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական ակտիվիստների, երիտասարդների, ուսանողների համար։ 

Դասընթացը վարեցին «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի» փորձագետներ Լուսինե Գրիգորյանն ու Գեղամ Վարդանյանը։

«Ատելության խոսքի դեմ պայքար` հանուն ժողովրդավարական հասարակությունում բազմակարծության և հանդուրժողականության հաստատման» ծրագրի շրջանակներում իրականացվող սույն դասընթացը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության դեսպանության կողմից: