Նորություններ
«…Ադրբեջան, Թուրքիա, Պակիստան, Իսրայել. Չորս եղբայրներով կջնջեն Հայաստանը քարտեզի վրայից»

«…Ադրբեջան, Թուրքիա, Պակիստան, Իսրայել. Չորս եղբայրներով կջնջեն Հայաստանը քարտեզի վրայից»

Արմենոֆոբիայի կամ հայատյացության դրսևորումները տարածում են գտնում ամենուր։
«Ադրբեջան, Թուրքիա, Պակիստան, Իսրայել. Չորս եղբայրներով կջնջեն Հայաստանը քարտեզի վրայից» բովանդակությամբ պաստառներ են հայտնվել ԱՄՆ Բեվերլի Հիլզի փողոցների սյուների վրա։ Սա փակցրել են այն նույն օրը, երբ Լոս Անջելեսի դաշնային կառավարության շենքի դիմացից դեպի Ադրբեջանի հյուպատոսություն բողոքի ցույց և երթ էին կազմակերպվել հայ համայնքի ներկայացուցիչները։
Լուրը հաստատել է նաև Բեվերլի Հիլզի Ոստիկանության բաժինը՝ իրենց ֆեյսբուքյան էջում կատարված գրառմամբ։