Գործունեություն
![Վանաձորում տեղի ունեցավ «Մեդիագրագետ քաղաքացի» դասընթացը Վանաձորում տեղի ունեցավ «Մեդիագրագետ քաղաքացի» դասընթացը](https://liberalinstitute.am/wp-content/uploads/2023/01/3D98FFB6-EE8D-4EB6-A50C-3DFD078BE677-1024x715.jpeg)
Վանաձորում տեղի ունեցավ «Մեդիագրագետ քաղաքացի» դասընթացը
«Մեդիա գրագետ քաղաքացի» արշավի շրջանակում, Վանաձոր քաղաքում տեղի ունեցավ՝ «Ինչպես ճանաչել ատելության խոսքը համացանցում և չդառնալ դրա տարածողը» խորագրով դասընթաց։
![](https://liberalinstitute.am/wp-content/uploads/2023/01/3D98FFB6-EE8D-4EB6-A50C-3DFD078BE677-1-1024x715.jpeg)
Լիբերալ քաղաքականության ինստիտուտը, համագործակցելով Մեդիա Նախաձեռնությունների կենտրոնի հետ, մեկօրյա դասընթաց կազմակերպեց հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական ակտիվիստների, երիտասարդների, ուսանողների համար։
Դասընթացը վարեցին «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի» փորձագետներ Լուսինե Գրիգորյանն ու Գեղամ Վարդանյանը։
![](https://liberalinstitute.am/wp-content/uploads/2023/01/BDBD1E30-A1B7-4061-8F6B-9E74660FC0DA-1024x742.jpg)
«Ատելության խոսքի դեմ պայքար` հանուն ժողովրդավարական հասարակությունում բազմակարծության և հանդուրժողականության հաստատման» ծրագրի շրջանակներում իրականացվող սույն դասընթացը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության դեսպանության կողմից:
Flora Vardanyan
0
Tags :