Նորություններ
Ադրբեջանական ատելությունը հայ երեխաների նկատմամբ

Ադրբեջանական ատելությունը հայ երեխաների նկատմամբ

Մեկ օրվա մեջ շուրջ երկու տասնյակ ադրբեջանական լրատվական հարթակներում, տասնյակ հազարավոր հետևորդներ ունեցող տելեգրամյան ալիքներում կեղծ քարոզչական մեկնաբանություններով հայտնվեցին հայ երեխաների լուսանկաները, ովքեր 2023 թվականի հունվարի 17-ին, Լաչինի (Բերձոր-Ստեփանակերտ ճանապարհ) միջանցքի արգելափակման պատճառով, շուրջ 40 օր իրենց ծնողական խնամքից զրկված և ընտանիքներից բաժանված լինելուց հետո վերադառնում էին Արցախ։ Լուսանկարներն ու վիդեոնկարահանումն իրականացվել էր կեղծ էկոակտիվիստների կողմից։

Սոցիալական հարթակներում տեղադրված հոդվածների մեկնաբանությունների բաժնում բազմաթիվ կեղծ, արմենոֆոբ, նույնիսկ մանկապիղծ, ատելության խոսք պարունակող կոչեր էին տեղ գտել։ Մեկնաբանությունների մի ստվար զանգված ներկայացնում է ադրբեջանական պետական քարոզչամեքենայի կողմից տարածվող հիմնական կեղծ թեզերը, որպիսիք են.

-Միջանցքը փակ չէ և հումանիտար նպատակների համար կիրառելի է։ 

-Արցախը շրջափակման մեջ չէ, իսկ «ակցիան» հումանիտար ճգնաժամ չի առաջացնում։ 

-Ադրբեջանցիները շատ բարի են, քանի որ թույլ են տվել արցախահայ երեխաներին վերադառնալ իրենց տները։ 

-Շատ լավ է ու ճիշտ, որ միջանցքով անցնող ցանկացած մեքենա և բեռ ստուգվի ադրբեջանցիների կողմից։ 

Սակայն մեկնաբանությունների մի հատված էլ ատելության խոսք է, որը թիրախավորում է ոչ միայն նկարում հայտնված երեխաներին, այլ նաև ցանկացած հայ մարդու։

Մասնավորապես, ստորև ներկայացված են որոշ մեկնաբանություններ.

 «Լիբերալ քաղաքականության ինստիտուտ»-ը «Ատելության խոսքի դեմ պայքար` հանուն ժողովրդավարական հասարակությունում բազմակարծության և հանդուրժողականության հաստատման» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Հայաստանում Նիդերլանդների թագավորության կողմից, ի թիվս այլնի, իրականացնում է ադրբեջանական մամուլի և սոցիալական հարթակների մշտակիտարկում՝ արմենոֆոբիայի՝ հայերի ու Հայաստանի վերաբերյալ հնչեցվող ատելության խոսքի բացահայտման նպատակով։ Ինստիտուտը պարբերաբար կներկայացնի մշտադիտարկման արդյունքում ստացված տեղեկութունները մեր այս կայքում և կազմակերպության ֆեյսբուքյան էջում։