Հայտարարություններ
<strong>Ատելության խոսքի հաղթահարման ուղղությունները</strong>

Ատելության խոսքի հաղթահարման ուղղությունները

Հայ հասարակության շուրջ 72%-ը նշում է, որ հաճախ է բախվում ատելության խոսքին, ինչը բացասական ազդեցություն է թողնում թե՛ իրենց և թե՛ իրենց ընտանիքների անդամների վրա։ Կեսից ավելին էլ գտնում է, որ ատելության խոսքը միշտ առկա է քաղաքական գործիչների խոսույթում։

Հաշվի առնելով սա` «Լիբերալ քաղաքականության ինստիտուտը», Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ, իրականցնում է ատելության խոսքի դեմ ուղղված ծրագիր։ Ծրագրի շրջանակներում տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ կանցնեն եռօրյա դասընթաց։

Դասընթացի ժամանակ ոլորտի մասնագետները կներկայացնեն, թե ինչ է ատելության խոսքը, ինչ կարգավորումներ են առկա Հայաստանի Հանրապետությունում և այլ երկրներում և թե ինչպես քաղաքական գործիչները կարող են անհամաձայնություն հայտնել ատելության խոսքի տարածմանը։
Դասընթացը տեղի է ունենալու 2023թ. հունվարի 21-22-ին՝ Ծաղկաձորի Էլեգանտ հյուրանոցում։