Միջոցառումներ
Ինչպե՞ս կառուցել մրցունակ CV

Ինչպե՞ս կառուցել մրցունակ CV

Ինչպե՞ս կառուցել մրցունակ, հաջողակ CV, որի օգնությամբ հնարավոր կլինի ստանալ ցանկալի աշխատանքը, ինչի՞ վրա պետք է ուշադրություն դարձնել ու որո՞նք են հիմնական սխալները, որոնց պատճառով մեր CV-ն զրկվում է ներկայանալի տեսքից։
Ի՞նչ է իրենից ներկայացնում ուղեկցող նամակն ու ի՞նչ դեր կարող է ունենալ մեզ ներկայացնելու գործում, ինչպիսի՞ն պետք է լինի այն։
Հարցազրույցի ներկայանալուց առաջ պետք է նախապատրաստվել, ըստ այդմ ինչի՞ վրա ուշադրություն դարձնել, ինչպե՞ս ներկայանալ, չէ՞ որ առաջին տպավորություն երկրորդ անգամ չես թողնի։

Այս հարցերի շրջանակում բանախոսությամբ հանդես եկավ հանրային կառավարման մասնագետ, բիզնես խորհրդատու Քրիստ Մարուքյանը։

Բանախոսության ընթացքում առանձնակի ուսումնասիրվեցին նաև ուսանողների CV-ները, դրանց օրինակի հիման վրա ևս վեր հանվեցին հիմնական սխալները։