Համագործակցության ստեղծում՝ ատելության խոսքի դեմ պայքարում
Այսօր` նոյեմբերի 24-ին, Երևանի Մարիոթ հյուրանոցում տեղի ունեցավ «Ատելության խոսքի դեմ պայքար՝ հանուն ժողովրդավարական հասարակությունում բազմակարծության և հանդուրժողականության հաստատման» ծրագրի մեկնարկին նվիրված կլոր սեղան քննարկումը։ Քննարկմանը մասնակցում էին ներկայացուցիչներ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելություններից, պետական և հանրային մարմիններից, ինչպես նաև հայաստանյան քաղաքացիական հասարակության կազմակերպություններից։
Քննարկմանը բացման խոսքով հանդես եկավ «Լիբերալ քաղաքականության ինստիտուտ» ՀԿ նախագահ Tatevik Matinyan-ը։ Վերջինս ներկայացրեց ծրագիրը և դրա բաղադրիչները։
Ողջույնի խոսքով հանդես եկավ Embassy of the Netherlands in Armenia-ի փոխդեսպան Ջորջ Մոնսանտոն ու ընդգծեց ներկայացված ծրագրի արդիականությունն ու կարևորությունը։
Spring PR-Company ընկերության համահիմնադիր Նվարդ Մելքոնյանը և ծրագրի փորձագետ Նորայր Բաղդասարյանը ներկայացրեցին հասարակական կարծիքի ուսումնասիրության և հանրային տեղեկատվության մոնիթորինգի իրականացման մեթոդաբանությունն ու գործիքակազմը։
Քննարկումը համակարգում էր «Լիբերալ քաղաքականության ինստիտուտ» ՀԿ փոխնախագահ Ռուզաննա Ավագիմյանը։ Մասնակիցների կողմից հնչեցին բազմաթիվ հարցեր և առաջարկություններ։
«Ատելության խոսքի դեմ պայքար՝ հանուն ժողովրդավարական հասարակությունում բազմակարծության և հանդուրժողականության հաստատման» ծրագրը ֆինանսավորվում է Հայաստանում Embassy of the Netherlands in Armenia-ի կողմից և իրականացվում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասնեյակի հետ համագործակցությամբ։
Ֆոտոշարք նվիրված «Ատելության խոսքի դեմ պայքար՝ հանուն ժողովրդավարական հասարակությունում բազմակարծության և հանդուրժողականության հաստատման» ծրագրի բացմանը: