Գործունեություն
Տեղական ինքնակառավարում և քաղաքացիների մասնակցություն

Տեղական ինքնակառավարում և քաղաքացիների մասնակցություն

«Տեղական ինքնակառավարում և քաղաքացիների մասնակցություն» (Local politics and citizen participation) խորագիրը կրող սեմինարին Հայաստանը ներկայացրել է ինստիտուտի անդամ Նորայր Բաղդասարյանը։

  • Սեմինարը կայացել է Գերմանիայի Գումմերսբախ քաղաքում ս.թ. հոկտեմբերի 16-ից 28-ն ընկած ժամանակահատվածում և կազմակերպվել է Ֆրիդրիխ Նաուման հիմնադրամի կողմից։
  • Հանդիպմանը մասնակցել են երիտասարդ քաղաքական գործիչներ, ավագանու անդամներ, պատգամավորներ, ՀԿ սեկտորի ներկայացուցիչներ Արեւելյան Եվրոպայից, Ասիայից, Հարավային Ամերիկայից և Աֆրիկայից։
  • Սեմինարի շրջանակներում ներկայացվել է ՏԻՄ ոլորտին առնչվող լավագույն արտասահմանյան փորձը, իրականացվել փորձի փոխանակում, ինչպես նաև տեղի են ունեցել հանդիպումներ Գերմանիայի մի շարք համայնքների ՏԻՄ ներկայացուցիչների հետ: