Գործունեություն
«Ատելության խոսքի և խոսքի ազատության սահմանագիծը» կլոր-սեղան

«Ատելության խոսքի և խոսքի ազատության սահմանագիծը» կլոր-սեղան

Տեղեկացնում ենք, որ սույն թվականի սեպտեմբերի 22-ին Լիբերալ քաղաքականության ինստիտուտի և «Ֆրիդրիխ Նաուման. Հանուն ազատության» հիմնադրամի համատեղ ջանքերով իրականացվող «Ատելության խոսքի և խոսքի ազատության սահմանագիծը» ծրագրի շրջանակներում իրականացվեց կլոր-սեղան քննարկում, որի ընթացքում շոշափվեցին ատելության խոսքի էությանը, դրա դեմ պայքարի ՀՀ օրենսդրական կարգավորումներին վերաբերող բազմաթիվ հարցեր:

Կլոր սեղան-քննարկմանը մասնակցեցին ներկայացուցիչներ իրավապաշտպան հասարակական կազմակերպություններից, լրագրողական մասնագիտական համայնքից, պետական մարմիններից, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից և Հայաստանում հավատարմանգրված դեսպանություններից:
Հանդիպման ընթացքում ներկայացվեց նաև ծրագրի փորձագետ, փաստաբան Ռուզաննա Ավագիմյանի հեղինակած վերլուծական ձեռնարկը՝ «Ատելության խոսքի դեմ քաղաքականության մշակման առաջարկներ» վերտառությամբ, որն ակտիվորեն քննարկվեց ներկաների կողմից: