Հայտարարություններ
![Դասընթաց՝ նվիրված ատելության խոսքի և խոսքի ազատության սահմանազատմանը Դասընթաց՝ նվիրված ատելության խոսքի և խոսքի ազատության սահմանազատմանը](https://liberalinstitute.am/wp-content/uploads/2022/11/hatespeechthresh-1024x635.jpg)
Սիրով տեղեկացնում ենք, որ «Լիբերալ քաղաքականության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունը՝ «Ֆրիդրիխ Նաուման» հիմնադրամի հետ համատեղ, սույն թվականի սեպտեմբեր ամսվա երկրորդ կիսամյակում (ամենայն հավանականությամբ՝ 3-րդ կամ 4-րդ շաբաթվա ոչ աշխատանքային օրերից մեկին) Երևանում կիրականացնի մեկօրյա հագեցած բովանդակությամբ դասընթաց՝ նվիրված ատելության խոսքի և խոսքի ազատության սահմանազատմանը։
Հայտերի ընդունման վերջնաժամկետը սույն թվականի սեպտեմբերի 10-ն է։ Սահմանված ժամկետից ուշ ներկայացված հայտերը հաշվի չեն առնվի։
Ցանկացողները կարող են գրանցվել հետևյալ հղումով։
Ծրագրի մանրամասների վերաբերյալ կծանուցվեք էլեկտրոնային փոստով՝ գրանցումից հետո։