Լիբերալ քաղաքականության դպրոց. 6-րդ հոսք
Լիբերալ քաղաքականության վեցերորդ հոսքի ուսումնական ծրագիրը մեկնարկեց 2022 թվականի հունվարի 25-ին, իսկ ավարտական միջոցառումը տեղի ունեցավ մայիսի 6-ին։ 6-րդ հոսքում դպրոցն ունեցավ 18 շրջանավարտ։ Ուսումնական ծրագրի շրջանակներում, բացի 4 հիմնական ուղղություններով բանախոսությունները, ճանաչողական այց իրականացվեց Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, որտեղ ուսանողները հանդիպեցին ՄԻՊ Արման Թաթոյանի հետ։
Հարց ու պատասխանի ձևաչափով ուսանողները ծանոթացան ՄԻՊ գրասենյակի աշխատանքին։ Ծրագրի շրջանակներում ուսանողները անցկացրին բանավեճեր և գործնականում կիրառեցին իրենց գիտելիքները։
Դպրոցի ուսումնական ծրագիրը հիմնված էր հետևալ թեմաների վրա՝
- «Լիբերալ ժողովրդավարության մարտահրավերները» – բանախոս՝ Էդմոն Մարուքյան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ
- «Տրանզիտի ձախողման տեսություն» – բանախոս՝ Կարեն Սիմոնյան, քաղաքագետ
- «Հիբրիդային պատերազմներ» – բանախոս՝ Գևորգ Մելիքյան, քաղաքական գիտությունների թեկնածու
- «Սահմանադրական և քաղաքական մշակույթի փոխառնչությունները ժամանակակից աշխարհում» – բանախոս՝ Անահիտ Մանասյան, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ
- «Միջազգային իրավունքի սուբյեկտները և հիմնարար սկզբունքները փոփոխվող աշխարհում» – բանախոս՝ Արտյոմ Գեղամյան, իրավաբանական գիտությունների թեկնածու
- «Տարածաշրջանային անվտանգության դինամիկան Հարավային Կովկասում 2020 թ պատերազմից հետո» – բանախոս՝ Բենյամին Պողոսյան, Քաղաքական և տնտեսական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ
- «Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի փուլերը»
- «ԱՄՆ ժամանակակից քաղաքականությունը Հարավային Կովկասում» – բանախոս՝ Սուրեն Սարգսյան, միջազգային իրավունքի մասնագետ, քաղաքագետ, Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար
- «Զանգվածային լրատվական միջոցների և քաղաքականության փոխառնչությունները» – բանախոս՝ Էդգար Խաչատրյան, քաղաքական PR-ի և մարքեթինգի մասնագետ
- «Ազատության իրավական ընկալումը և գաղափարական դպրոցները» – բանախոս՝ Տարոն Սիմոնյան, ԵՊՀ դոցենտ, իրավաբանական գիտությունների թեկնածու
- «Տնտեսական զարգացման հիմնախնդիրները ներկայիս աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում» – բանախոս՝ Կարեն Սարգսյան, տնտեսական գիտությունների թեկնածու, դոցենտ, ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ Կառավարման ամբիոնի վարիչ
- «Քաղաքացիական հասարակության դերը քաղաքական համակարգում, քաղաքացիական և քաղաքական պայքարների նմանություններ և տարբերություններ» – բանախոս՝ Աշոտ Ալեքսանյան, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
- «Առաջնորդություն»
- «Քննադատական մտածողություն» – բանախոս՝ Էդգար Մարուքյան, ձեռնարկատեր, ՏՏ ոլորտի ներկայացուցիչ։
- «Տեղական ինքնակառավարման մարմինների հիմնախնդիրները ՀՀ-ում» – բանախոս՝ Դավիթ Խաժակյան, Երևանի «Լույս» խմբակցության ղեկավար։
- «Ընտրական համակարգերի համեմատական վերլուծություն» – բանախոս՝ Գրիգորի Դոխոյան, ընտրական համակարգերի մասնագետ, ինժեներ-ծրագրավորող։
- «Միջպետական կառույցների դերը ժամանակակից աշխարհում» – բանախոս՝ Ցոլակ Ակոպյան, քաղաքական գիտությունների թեկնածու, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի Սոցիալական գիտություննեդի և սերվիսի ֆակուլտետի դեկան։
- «CV, ուղեկցող նամակ, հարցազրույցներ» – բանախոս՝ Քրիստ Մարուքյան, հանրային կառավարման ոլորտի մասնագետ։
- «Ադրբեջանի ներկայիս արտաքին քաղաքականությունը, դրա հնարավոր հետևանքները տարածաշրջանային զարգացումների համատեքստում» – բանախոս՝ Տաթևիկ Հայրապետյան, պատմական գիտությունների թեկնածու, Ադրբեջանի հարցերով փորձագետ, 7–րդ գումարման ԱԺ պատգամավոր։
- «Պատժամիջոցները որպես արդի միջազգային հարաբերությունների գործիք․ ՌԴ-ի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների օրինակով» – բանախոս՝ Գոռ Պետրոսյան, քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի գիտաշխատող։
Դպրոցի ավարտին ուսանողները ներկայացրին իրենց ավարտական հետազոտական աշխատանքները։ Ավարտական միջոցառմանը պատիվ ունեցանք հյուրընկալել Հայաստանում Նիդերլանդների թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Նիկոլաս Յակոբ Սխերմերսին։
Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ Հատուկ հանձնարարություններով դեսպան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը, Լիբերալ քաղաքականության դպրոցի 6-րդ հոսքի ուսումնական ծրագրի բանախոսները և ուսանողները։