Ծրագրեր
Ձեռնարկատիրության խթանման ազատական արշավ

Ձեռնարկատիրության խթանման ազատական արշավ

Նկարագրություն․ 

«Ձեռնարկատիրության խթանման ազատական արշավ» ծրագիրը նպատակ էր հետապնդում զարգացնել ձեռնարկատիրական մտածելակերպը։ Ժամանակի ընթացքում աշխարհի փոփոխմանը զուգըթաց նեղ մտածելակերպն ու վատ կրթությունը պարունակում են բազմաթիվ ռիսկեր, որոնցից մեկն այն է, որ շատ ուսանողներ ստանում են կրթություն մի մասնագիտացմամբ, որը, հնարավոր է ընդհանրապես պահանջված չլինի այն ժամանակ, երբ նրանք արդեն ավարտեն սովորելը։ 

Արդյունքում, կրթությունն ուղղակիորեն ազդում է քաղաքացիների քաղաքական և քաղաքացիական մասնակցության վրա։ Ազատական կրթությունը, որն ուղղված է ձեռնարկատիրական մտածելակերպի զարգացմանը, հնարավորություն կտա երիտասարդներին տեսնել նար հնարավորություններ, զարգացնել մրցունակ գաղափարներ, ստեղծել ծրագրեր կամ կազմակերպություններ, որոնք անձնային աճի հիմք կհանդիսանան։

Այսպիսով, ծրագրի նպատակն էր․

  • երիտասարդների իրազեկության բարձրացում ազատական կրթության վերաբերյալ՝ շեշտը դնելով ձեռնարկատիրական մտածելակերպի վրա,
  • մենթորների աջակցությամբ զարգացնել մասնակիցների՝ իրենց թաղամասերում առկա սոցիալական, մշակութային խնդիրների վերաբերյալ հետազոտություններ կատարելու հմտությունները,
  • աջակցել համայնքային կառավարման մարմինների հետ կապի զարգացման գործընթացին,
  • աջակցել մեդիա արշավների և բլոգերի կիրառմամբ մարքեթինգային ռազմավարության մշակմանը,
  • աջակցել ծրագրի մասնակիցների ստարտափ գաղափարների զարգացմանը՝ հիմնված իրենց իրականացրած հետազոտությունների վրա։

Հագեցած ուսումնական ծրագրի ընթացքում, որը ներառում էր և՛ տեսական գիտելիքի տրամադրում, և՛ գործնական առաջադրանքների իրականացում, ծրագրի մասնակիցներին բոլոր հնարավոր ու անհրաժեշտ ասպեկտներով տրամադրվեց ինֆորմացիա ձեռնարկատիրության պլանավորման և հաջողակ ձեռնարկատեր դառնալու համար։ Կայացած ձեռնարկատերերը ուսանողների հետ կազմակերպված հանդիպումների ընթացքում կիսվեցին իրենց հաջողության պատմություններով և փոխանցեցին կիրառական հմտություններ և գիտելիքներ, ինչն էլ ծրագրի հիմնական առանձնահատկություններից էր։ 

Որպես ծրագրի իրականացման վերջնարդյունք՝ մասնակիցները գեներացրել էին բիզնես գաղափարներ, որոնց իրականացման ուղիների և միջոցների մասին նկարահանել էին տեսանյութեր։

Այլ մանրամասներ