Միջոցառումներ
Լիբերալ քաղաքականության դպրոց, 4-րդ հոսք

Լիբերալ քաղաքականության դպրոց, 4-րդ հոսք

Լիբերալ քաղաքականության դպրոցի 4-րդ հոսքի ուսումնական ծրագրի մեկնարկը տրվեց 2019 թվականի դեկտեմբերի 13-ին։


Դպրոցի ուսումնական ծրագիրը հիմնված էր հետևալ թեմաների վրա՝
1. Քննադատական միտք և ֆորմալ ու ոչ ֆորմալ տրամաբանական սխալներ – բանախոս՝​ տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ Էդգար Մարուքյան։

2. 21-րդ դարի հիմնական գաղափարախոսությունները (պահպանողականություն, լիբերալիզմ, նեոլիբերալիզմ, նացիոնալիզմ)․ համեմատական վերլուծություն – բանախոս՝ իրավաբան,  ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյան։

3.«Բազմամշակութայնությու» ֆենոմենի և դրա փոխհարաբերակցության ուսումնասիրությունը լիբերալ արժեքների հետ – բանախոս՝ իրավաբան,  ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյան։

4. Հայոց Ցեղասպանության ճանաչման, դատապարտման և հետևանքների վերացման իրավական հիմնախնդիրները – բանախոս՝ իրավաբան,  ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյան։



5. Հիբրիդային քաղաքական վարչակարգերի տիպաբանությունը – բանախոս՝ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, քաղաքագետ Կարեն Սիմոնյան
6. ՀՀ անվտանգային քաղաքականության բաղադրիչները – բանախոս՝ քաղաքական գործիչ, ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյան։


7. Անարխիզմ․ ի՞նչ կլինի, եթե բանականությունը հաղթի․ «ազատություն» հասկացության վերլուծությունը – բանախոս՝​տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ Արտակ Կոլյան։


8. Հայ քաղաքական խոսույթի վերլուծությունը մինչ և հետհեղափոխական Հայաստանում – բանախոս՝​Գլոբալիզացիայի և տարածաշրջանային քաղաքականության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյան։
9. Չին-ռուսական համագործակցությունը և փոփոխվող աշխարհակարգը – բանախոս՝ չինագետ, «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհրդի նախագահ և Մեծ Բրիտանիայի չինագիտության ասոցիացիայի անդամ Մհեր Սահակյան​
10. Խորհուրդներ՝ հանրային խոսքի հմտությունների զարգացման շուրջ – բանախոս՝ ՀՀ երիտասարդության և սպորտի հարցերով նախկին փոխնախարար, հանրային խոսքի և հաղորդակցության մասնագետ Քրիստինե Ասատրյան​


11. Քաղաքական բրենդինգի ձևավորման առանձնահատկությունները​– բանախոս՝ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյան
12. Ազգային անվտանգության համակարգում կիբերանվտանգության տեղը, դերը և նշանակությունը​– բանախոս՝ քաղաքական գիտությունների թեկնածու, «Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոնի գործադիր տնօրեն Անահիտ Պարզյան
13. Տեղական և տարածքային կառավարման համակարգի ուսումնասիրություն․ ինչպես բարելավել կառավարման ֆունկցիոնալ արդյունավետությունը պանդեմիայի պայմաններում – բանախոս՝ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյան
14. Դատական իշխանության անկախությունն ու հաշվետվողականությունը․ միմյանց փոխլրացնո՞ղ, թե փոխբացառող հասկացություններ  – բանախոս՝ իրավաբանական գիտությունների թեկնածու, Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Անահիտ Մանասյան​
15. Մեդիագրագիտության զարգացման հիմնախնդիրները ՀՀ-ում ընդհանրապես և հատկապես համաճարակի պայմաններում​– բանախոս՝ տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյան​
16. Գլոբալացման հայեցակարգի ուսումնասիրությունը՝ որպես քաղաքակրթական, սոցիալական և քաղաքական ֆենոմեն  – բանախոս՝ միջազգայնագետ Տիգրան Գասպարյան
17. Արևելյան գործընկերությունը եվրոպական ինտեգրացիոն գործընթացների համատեքստում​– բանախոս՝ միջազգայնագետ Հակոբ Գաբրիելյան
18. Քաղաքական մշակույթի կերպափոխման առանձնահատկությունները հետխորհրդային երկրներում​– բանախոս՝ քաղաքագետ, «Լիբերալ քաղաքականության ինստիտուտ» ՀԿ-ի ղեկավար Մագդա Արսենյան
19. Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի ծագումնաբանության և բանակցային գործընթացի զարգացման փուլերը​– բանախոս՝ կոնֆլիկտաբան, «Ճգնաժամային կառավարման նախաձեռնություն» կազմակերպության ծրագրերի համակարգող Հայկ Թորոյան
20. Քաղաքական գործիչների իմիջի կերպափոխման միտումները աշխարհում և Հայաստանում​– բանախոս՝ ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի «Հասարակայնության հետ կապեր» մագիստրոսական ծրագրի ղեկավար, «Spring PR» ընկերության համահիմնադիր նախագահ Նոնա Մելքոնյան​
21. Ընտրական համակարգերի համեմատական վերլուծություն միջազգային փորձի դիտարկման տեսանկյունից  – բանախոս՝ ընտրական համակարգերի մասնագետ, ծրագրավորող Գրիգորի Դոխոյան
22. Հայաստանի կենսաբազմազանության արդի վիճակը և պահպանման հիմնախնդիրը​– բանախոս՝ կենսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Ալլա Ալեքսանյան
23. Արևային էներգիան՝ որպես այլընտրանք առկա իրավիճակին​– բանախոս՝ «ԷկոՎիլ» արևային տեխնոլոգիաների ընկերության ռեգիոնալ տնօրեն Իգոր Ավագյան
24. UNDP-ի ազգային ադապտացիոն ծրագիրը ՀՀ-ում  – բանախոս՝ ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի համակարգող Գոհար Հովհաննիսյան
25. Պահպանեք բնությունը, որ այն չվերածվի շրջակա միջավայրի – բանախոս՝ «Խազեր» էկոլոգո-մշակութային ՀԿ-ի նախագահ Ամալյա Համբարձումյան
26. ՀՀ սոցիալական ոլորտի հիմնախնդիրների ուսումնասիրությունն ընդհանրապես և հատկապես համաճարակի պայմաններում​– բանախոս՝ Երեխաների պաշտպանության ցանցի (ԵՊՑ) ղեկավար Աիդա Մուրադյան
27. Եվրոպան բրեքսիթից առաջ և հետո – բանախոս՝ եվրոպական իրավունքի հարցերով փորձագետ Անի Դավթյան
28. ՀՀ տնտեսական քաղաքականության կառուցվածքը և զարգացման շարժընթացը​ – բանախոս՝ ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյան։
Ուսումնական ծրագրի շրջանակում ուսանողները մասնակցել են Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության փոխգործընկերության շուրջ կայացած խորհրդարանական լսումներին:
Խորհրդարանական լսումներին մասնակցելուց զատ, ուսանողները հանդիպում են ունեցել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ, ամփոփել լսումների արդյունքում կուտակված գիտելիքներն ու տպավորությունները, ինչպես նաև քննարկել տարբեր ներքաղաքական հարցեր:
Ուսանողները ծրագրի ավարտին մասնակցեցին «Լիբերալ քաղաքականության ինստւտուտ» ՀԿ-ի և «Լուսավոր Հայաստան» կուսակցության համատեղ ջանքերով իրականացված քննարկմանը «Դիմակայելով նեոքաղաքական մարտահրավերներին. Հայաստանի կայուն զարգացման մեր տեսլականը» խորագրի ներքո։ Քննարկումը նպատակ ուներ վեր հանել ներքաղաքական, սոցիալ-տնտեսական, քաղաքական մշակույթի փոխակերպման, տեղական եւ տարածքային կառավարման, անվտանգային եւ արտաքին քաղաքական գործընթացներում առկա հիմնախնդիրները եւ մարտահրավերները՝ բանախոսությունների եւ ինտերակտիվ հարց ու պատասխան քննարկման ձեւաչափերի միջոցով։
Ավարտական միջոցառումը տեղի ունեցավ 2020 թվականի սեպտեմբերի 2-ին։ Հյուրերի ցանկում էր Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին, ով իր ելույթով շնորհավորական ուղերձ հղեց Դպրոցի շրջանավարտներին։

Դպրոցն ավարտեցին թվով 13 շրջանավարտ։