Ծրագրեր
Նկարագրություն․
Ծրագրի նպատակն էր երիտասարդների շրջանում խթանել քաղաքացիական մասնակցությունը կրթության և հաջողության պատմությունների ներկայացման միջոցով: Ծրագրի շրջանակներում դասախոսություններ կարդաց հաղորդակցության, հանրային խոսքի փորձագետ Պամելա Հարթը: Դասախոսության թեման նվիրված էր ԼՔԻ-ի երիտասարդների հանրային խոսքի և հաղորդակցման հմտությունների զարգացմանը: Դասընթացի ընթացքում Պամելա Հարթը ներկայացրեց հնարքներ և մեթոդներ, որոնց միջոցով կարելի է հաղթահարել հուզական լարվածությունը, որը գրեթե բոլորս ունենում ենք մեր հանրային խոսքը մատուցելիս։
Ծրագրի շրջանակներում ԱՄՆ-ում երիտասարդական շարժումների ծագման, հանրային և քաղաքական կյանքում դրանց դերակատարման և բնույթի մասին դասախոսություն-քննարկում է անցկացրել նաև Ժողովրդավարության ազգային կոմիտեի նախկին նախագահ, ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու, քաղաքական խորհրդատու Հովարդ Դինը: Դասախոսություն-քննարկումը կազմակերպվել էր «Լուսավոր Հայաստան» կուսակցության և Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) համատեղ ջանքերով: