Ծրագիրն իրականացվել է ՀՀ դպրոցների տաս ուսուցչի կողմից՝ «Լիբերալ քաղաքականության ինստիտուտ» ՀԿ֊ի և ՀՀ֊ում Նիդերլանդների թագավորության դեսպանատան աջակցությամբ։ Երևանի համար 156 հիմնական դպրոցում դասընթացը վարել է Անի Վարդանյան: Առաջին փուլին մասնակցել են…
Մայիսի 29-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը «Լիբերալ քաղաքականության ինստիտուտ» ՀԿ-ի հետ կնքեց համագործակցության հուշագիր, որը միտված է երկու կառույցների համատեղ աշխատանքի զարգացմանը. հետազոտությունների կազմակերպում, մեդիա դաշտի կարիքների գնահատում, օրենսդրական փոփոխությունների…
Ինչպե՞ս դպրոցում պայքարել այնպիսի արատավոր երևույթի դեմ, ինչպիսին բուլլինգն է:Այս թեմայի շուրջ այսօրվա բանախոսությունն ու քննարկումը Գորիսում էր: Այն երեխաների, ծնողների և ուսուցիչների համար էր։Դասընթացը մասնակցային էր, լի ուսուցողական խաղերով…
«ՀՀ արտաքին քաղաքականության մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղիները» թեմայով բանախոսությամբ, այսօր, «Լիբերալ քաղաքականության դպորց»-ում հանդես եկավ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահԷդմոն Մարուքյանը:Թեմայի շրջանակներում քննարկվեցին ինչպես արտաքին մարտահրավերները, այնպես էլ ներքաղաքական կյանքում…
Այսօր «Լիբերալ քաղաքականության դպրոց»-ում բանախոսությամբ հանդես եկավ հանրային և արտաքին քաղաքականության, ինչպես նաև ռազմավարական հաղորդակցության ոլորտների փորձագետ և խորհրդատու Արամ Ոսկանյանը: Բանախոսության թեման՝ «Դելիբերատիվ ժողովրդավարությունը ժամանակակից հաղորդակցային միջավայրում»։Բանախոսության շրջանակներում մասնակիցները…
Մարտի 20-ին «Լիբերալ քաղաքականության դպրոց»-ը հյուրընկալել էր «Լիբերալ քաղաքականության ինստիտուտ»-ի նախագահ, իրավաբան Տաթևիկ Մատինյանին։ Տիկին Մատինյանը հանդես եկավ բանախոսությամբ, որը նվիրված էր մարդու հիմնարար իրավունքներին։ Մասնակիցները ծանոթացան կյանքի իրավունքին, ինչպես նաև…
Տաթևիկ Մատինյանը իրավաբան է: Ծրագրերի համակարգման ոլորտում ունի ավելի քան 20 տարվա փորձառություն: Որպես մարդու իրավունքների մասնագետ և ծրագրերի համակարգող աշխատել է մի շարք հասարակական կազմակերպություններում և իրավական ծառայություններ մատուցող ընկերություններում: 2010 թվականից ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան է: Հեղինակել է 20-ից ավել գրքեր, վերլուծական զեկույցներ և ձեռնարկներ: Ինստիտուտի խորհրդի նախագահն է 2021 թվականից։
Գրիգորի Դոխոյանը տեխնիկական համակարգերի ծրագրային ապահովման մասնագետ է։ Ունի ծրագրավորման 16 տարվա փորձառություն: Ակտիվորեն ներգրավված է Հայաստանի քաղաքական և հասարակական կյանքում՝ մասնավորապես կրթության և ընտրական համակարգերի բնագավառում։ Ինստիտուտի խորհրդի անդամ է 2018 թվականից։
Մագդա Արսենյանը քաղաքական գիտությունների թեկնածու է։ 2018-2019 թ․թ․ հանդիսացել է «Լիբերալ քաղաքականության ինստիտուտի» նախագահը՝ իրականացնելով շուրջ 9 ծրագիր, որոնց մասնակցել են 100-ից ավել երիտասարդներ։ Հետազոտական հետաքրքրությունների շրջանակը ներառում է քաղաքական մշակույթը, խորհրդարանական դիվանագիտությունը, հանրային քաղաքականությանը վերաբերող հիմնահարցերը։ Խորհրդի անդամ է 2018 թվականից։
Շուշան Ավագյանը քաղաքագետ է։ Ունի քաղաքական դպրոցների, սեմինարների և կրթական ծրագրերի կազմակերպման 3 տարվա փորձ։ Աշխատել է ՀՀ ԱԺ-ում, մասնավոր և ՀԿ ոլորտում։ Հեղինակել է մի շարք հոդվածներ։ Հետաքրքրված է տարածաշրջանային քաղաքականությամբ և միջազգային հարաբերություններով։ Խորհրդի անդամ է 2022 թվականից և Լիբերալ քաղաքականության դպրոցի համակարգող։
Ֆլորա Վարդանյանը մանկավարժ է (ֆիզիկ): Կրթական հանդեսներում համահեղինակել է հոդվածներ և լաբորատոր ձեռնարկներ ֆիզիկայից: Ունի կրթական ծրագրերի համակարգման 3 տարվա փորձ, 15 տարվա՝ դասավանդման փորձ: SMM մասնագետ է: Բազմիցս ներգրավված է եղել տարբեր ծրագրերում որպես բիզնես խորհրդատու, մենթոր: Խորհրդի անդամ է 2018 թվականից։