2024թ. նոյեմբերի 4-ին Երևանում, Լիբերալ Քաղաքականության Ինստիտուտի (ԼՔԻ) նախաձեռնությամբ և Նիդերլանդների Թագավորության դեսպանատան աջակցությամբ, մեկնարկեց «Հզորացնելով կանանց իրավունքների պաշտպաններին Հայաստանում» ծրագրի մեկնարկային կլոր-սեղան քննարկումը։Միջոցառումը նպատակ ուներ համախմբելու իրավապաշտպաններին, քննարկման միջոցով…
Նոր Դասընթացի մեկնարկ՝ Լիբերալ քաղաքականության ինստիտուտում: ԼՔԻ-ն, հավատարիմ մնալով իր առաքելությանը՝ նպաստել Հայաստանում օրենքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանությանը, մեկնարկում է «Հզորացնելով կանանց իրավունքների պաշտպաններին Հայաստանում» ծրագիրը, որի շրջանակներում, ի…
«Կանանց մրցունակության բարձրացումն աշխատաշուկայում» թեմայով դասընթացին ողջույնի խոսքով հանդես եկավ Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի ներկայացուցիչ Արմեն Գրիգորյանը, ով քննարկում ծավալեց աշխատաշուկայում կանանց առջև ծառացած խնդիրների վերաբերյալ։ Քննարկման մասնակիցները կիսվեցին…
«Լիբերալ քաղաքականության դպրոց»-ում այսօր բանախոսությամբ հանդես եկավ «Ամերիա» ընկերությունների խմբի գործընկեր և կառավարման խորհրդատվական ծառայության ղեկավար Տիգրան Ջրբաշյանը։ Բանախոսության թեման՝ «Ժողովրդագրական հիմնախնդիրները ՀՀ-ում»։ Բանախոսության թեման վերաբերում է ՀՀ բնակչության համար…
ԼՔԴ-ում հաջորդ դասընթացը նվիրված էր՝ «Արդարության չափումները լիբերալիզմում» թեմային։Բանախոս՝ իրավաբան, ի.գ.թ. Տարոն ՍիմոնյանԲանախոսության ընթացքում քննարկվեցին ժամանակակից լիբերալիզմը, ուտիլիտարիզմը, անդրադարձ կատարվեց մարդու իրավունքի կարևորությանը։ Բանախոսության ընթացքում անդրադարձ կատարվեց պատմական տարբեր շրջաններում…
«Լիբերալ քաղաքականության դպրոց»-ում այսօր բանախոսությամբ հանդես եկավ քաղաքագետ, ռազմական փորձագետ Սիրանուշ Մելիքյանը։ Բանախոսության թեման էր «Ռազմական կապիտալի և պետության անվտանգային միջավայրի ռեբրենդինգ. հետպատերազմական երկրների պետական կառավարման առանձնահատկությունները և ռեսուրսների վերականգնման…
Տաթևիկ Մատինյանը իրավաբան է: Ծրագրերի համակարգման ոլորտում ունի ավելի քան 20 տարվա փորձառություն: Որպես մարդու իրավունքների մասնագետ և ծրագրերի համակարգող աշխատել է մի շարք հասարակական կազմակերպություններում և իրավական ծառայություններ մատուցող ընկերություններում: 2010 թվականից ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան է: Հեղինակել է 20-ից ավել գրքեր, վերլուծական զեկույցներ և ձեռնարկներ: Ինստիտուտի խորհրդի նախագահն է 2021 թվականից։
Գրիգորի Դոխոյանը տեխնիկական համակարգերի ծրագրային ապահովման մասնագետ է։ Ունի ծրագրավորման 16 տարվա փորձառություն: Ակտիվորեն ներգրավված է Հայաստանի քաղաքական և հասարակական կյանքում՝ մասնավորապես կրթության և ընտրական համակարգերի բնագավառում։ Ինստիտուտի խորհրդի անդամ է 2018 թվականից։
Մագդա Արսենյանը քաղաքական գիտությունների թեկնածու է։ 2018-2019 թ․թ․ հանդիսացել է «Լիբերալ քաղաքականության ինստիտուտի» նախագահը՝ իրականացնելով շուրջ 9 ծրագիր, որոնց մասնակցել են 100-ից ավել երիտասարդներ։ Հետազոտական հետաքրքրությունների շրջանակը ներառում է քաղաքական մշակույթը, խորհրդարանական դիվանագիտությունը, հանրային քաղաքականությանը վերաբերող հիմնահարցերը։ Խորհրդի անդամ է 2018 թվականից։
Շուշան Ավագյանը քաղաքագետ է։ Ունի քաղաքական դպրոցների, սեմինարների և կրթական ծրագրերի կազմակերպման 3 տարվա փորձ։ Աշխատել է ՀՀ ԱԺ-ում, մասնավոր և ՀԿ ոլորտում։ Հեղինակել է մի շարք հոդվածներ։ Հետաքրքրված է տարածաշրջանային քաղաքականությամբ և միջազգային հարաբերություններով։ Խորհրդի անդամ է 2022 թվականից և Լիբերալ քաղաքականության դպրոցի համակարգող։
Ֆլորա Վարդանյանը մանկավարժ է (ֆիզիկ): Կրթական հանդեսներում համահեղինակել է հոդվածներ և լաբորատոր ձեռնարկներ ֆիզիկայից: Ունի կրթական ծրագրերի համակարգման 3 տարվա փորձ, 15 տարվա՝ դասավանդման փորձ: SMM մասնագետ է: Բազմիցս ներգրավված է եղել տարբեր ծրագրերում որպես բիզնես խորհրդատու, մենթոր: Խորհրդի անդամ է 2018 թվականից։