«Հզորացնելով կանանց իրավունքների պաշտպաններին Հայաստանում» ծրագրի եռօրյան մեկնարկեց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանի բանախությամբ։Տիկին Հարությունյանը ներկայացրեց շահերի պաշտպանության գործիքակազմը և մեխանիզմները. խոսեց շահերի պաշտպանության համընդհանուր…
Երկրորդ օրը մեկնարկեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ և իրավապաշտպան Արթուր Սաքունցի ուշագրավ բանախոսությամբ։ Իրավապաշտպանության ակունքներում գտնվելով՝ պարոն Սաքունցը կիսվեց իր հարուստ փորձով, ներկայացրեց ոլորտի մարտահրավերներն ու խնդիրները՝ մատնանշելով…
Սիրելի՛ հետևորդներ, Ուրախ ենք տեղեկացնել, որ Լիբերալ քաղաքականության ինստիտուտը Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ մեկնարկել է «Հզորացնելով կանանց իրավունքների պաշտպաններին Հայաստանում» ծրագիրը։ Ծրագիրը նախատեսված է մարզերի երիտասարդ իրավապաշտպանների համար,…
«Լիբերալ քաղաքականության դպրոց»-ում այսօր բանախոսությամբ հանդես եկավ Նվարդ Մելքոնյանը։ Բանախոսության թեման էր «Քաղաքական իմիջ»։Բանախոսության ընթացքում Տիկին Մելքոնյանն անդրադարձ կատարեց իմիջի սահմանումներին, որոնց թիվը մի քանի տասնյակի է հասնում։ Հիմնականում նշվում…
«Լիբերալ քաղաքականության դպրոց»-ում այսօր բանախոսությամբ հանդես եկավ Էթիկայի դպրոցի տնօրեն Գևորգ Մկրտչյանը։ Բանախոսության թեման էր «Բիզնես և հաղորդակցման էթիկա»։ Բանախոսության ընթացքում ներկայացվեց մասնակիցներին, թե ինչպիսին պետք է լինի առաջնորդը, ինչպես…
«Լիբերալ քաղաքականության դպրոց»-ում ապրիլի 29-ին եռօրյա բանավեճի առաջին օրն էր։ Խմբերի բանավեճի թեման էր «Հայաստանի անդամակցությունը ԲՌԻՔՍ-ին կնպաստի Հարավային Կովկասում անվտանգության մեխանիզմների ձևավորմանը»։ Բանավեճի ընթացքում թիմերը բաժանվել էին երկու ճամբարների՝…
Տաթևիկ Մատինյանը իրավաբան է: Ծրագրերի համակարգման ոլորտում ունի ավելի քան 20 տարվա փորձառություն: Որպես մարդու իրավունքների մասնագետ և ծրագրերի համակարգող աշխատել է մի շարք հասարակական կազմակերպություններում և իրավական ծառայություններ մատուցող ընկերություններում: 2010 թվականից ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան է: Հեղինակել է 20-ից ավել գրքեր, վերլուծական զեկույցներ և ձեռնարկներ: Ինստիտուտի խորհրդի նախագահն է 2021 թվականից։
Գրիգորի Դոխոյանը տեխնիկական համակարգերի ծրագրային ապահովման մասնագետ է։ Ունի ծրագրավորման 16 տարվա փորձառություն: Ակտիվորեն ներգրավված է Հայաստանի քաղաքական և հասարակական կյանքում՝ մասնավորապես կրթության և ընտրական համակարգերի բնագավառում։ Ինստիտուտի խորհրդի անդամ է 2018 թվականից։
Մագդա Արսենյանը քաղաքական գիտությունների թեկնածու է։ 2018-2019 թ․թ․ հանդիսացել է «Լիբերալ քաղաքականության ինստիտուտի» նախագահը՝ իրականացնելով շուրջ 9 ծրագիր, որոնց մասնակցել են 100-ից ավել երիտասարդներ։ Հետազոտական հետաքրքրությունների շրջանակը ներառում է քաղաքական մշակույթը, խորհրդարանական դիվանագիտությունը, հանրային քաղաքականությանը վերաբերող հիմնահարցերը։ Խորհրդի անդամ է 2018 թվականից։
Շուշան Ավագյանը քաղաքագետ է։ Ունի քաղաքական դպրոցների, սեմինարների և կրթական ծրագրերի կազմակերպման 3 տարվա փորձ։ Աշխատել է ՀՀ ԱԺ-ում, մասնավոր և ՀԿ ոլորտում։ Հեղինակել է մի շարք հոդվածներ։ Հետաքրքրված է տարածաշրջանային քաղաքականությամբ և միջազգային հարաբերություններով։ Խորհրդի անդամ է 2022 թվականից և Լիբերալ քաղաքականության դպրոցի համակարգող։
Ֆլորա Վարդանյանը մանկավարժ է (ֆիզիկ): Կրթական հանդեսներում համահեղինակել է հոդվածներ և լաբորատոր ձեռնարկներ ֆիզիկայից: Ունի կրթական ծրագրերի համակարգման 3 տարվա փորձ, 15 տարվա՝ դասավանդման փորձ: SMM մասնագետ է: Բազմիցս ներգրավված է եղել տարբեր ծրագրերում որպես բիզնես խորհրդատու, մենթոր: Խորհրդի անդամ է 2018 թվականից։