«Լսելով մտահոգությունները՝ կառուցել երկխոսություն» ծրագրի «Քաղաքակիրթ բանավեճի արվեստի զարգացումը երիտասարդների շրջանում» բաղադրիչի շրջանակներում իրականացվեց ևս մեկ դասընթաց, որն այս անգամ նախատեսված էր թե՛ հայ, թե՛ թուրք մասնակիցների համար։ Դասընթացն իրականացվեց…
Ավարտվեց ուսուցիչների համար նախատեսված՝«Կանխարգելե’նք բուլլինգը համատեղ ուժերով» դասընթացը, որին մասնակցեցին ՀՀ բոլոր մարզերի ու մայրաքաղաք Երևանի թվով 30 ուսուցիչ։ Բացման խոսքով հանդես եկավ ծրագրի փորձագետ, իրավաբան Նորայր Բաղդասարյանը։Բանախոսությունների շարքը մեկնարկեց«Բուլլինգը դպրոցներում…
25 հաատատված մասնակից երեկ և փաստացի 50 մասնակից՝ այսօր:Կապանում «Մեդիագրագիտության» դասընթաց էր: Դահլիճում նստելու տեղ չկար։ Ամեն գրանցված մասնակից իր հետ նաև իր բարեկամին կամ ընկերոջն էր բերել, բայց մենք…
Լիբերալ քաղաքականության դպրոցի առաքելությունն է հզորացնել նոր սերնդին, ձևավորել վաղվա քննադատորեն մտածել կարողացող մարդկանց։ ԼՔԴ 11-րդ հոսքի դասընթացը մեկնարկել է անչափ կարևոր մի բանախոսությամբ՝ ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՄԲ: Քննադատական մտածողությունը կարևոր…
Կայացավ Լիբերալ քաղաքականության դպրոցի 10-րդ հոսքի ավարտական միջոցառումը։ Ողջույնի խոսքով հանդես եկավ «Լիբերալ քաղաքականության դպրոցի» ղեկավար Շուշան Ավագյանը, «Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի» տնօրեն Տաթևիկ Մատինյանը, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ՝…
Գիտելիքն ուժ է…ԼՔԴ 10-րդ դպրոցի եռամսյա կուրսը մոտեցավ իր տրամաբանական ավարտին։Լիբերալ Քաղաքականության Դպրոցի սաները (այսօրվանից՝ պաշտոնապես շրջանավարտները) ներկայացրեցին իրեն հետազոտական աշխատանքները։Թեմաներն ընտրված էին ծրագրի շրջանակներում արծարծված հիմնախնդիրների շուրջ։Քաղաքական ժեստիկուլյացիայից մինչև…
Տաթևիկ Մատինյանը իրավաբան է: Ծրագրերի համակարգման ոլորտում ունի ավելի քան 20 տարվա փորձառություն: Որպես մարդու իրավունքների մասնագետ և ծրագրերի համակարգող աշխատել է մի շարք հասարակական կազմակերպություններում և իրավական ծառայություններ մատուցող ընկերություններում: 2010 թվականից ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան է: Հեղինակել է 20-ից ավել գրքեր, վերլուծական զեկույցներ և ձեռնարկներ: Ինստիտուտի խորհրդի նախագահն է 2021 թվականից։
Գրիգորի Դոխոյանը տեխնիկական համակարգերի ծրագրային ապահովման մասնագետ է։ Ունի ծրագրավորման 16 տարվա փորձառություն: Ակտիվորեն ներգրավված է Հայաստանի քաղաքական և հասարակական կյանքում՝ մասնավորապես կրթության և ընտրական համակարգերի բնագավառում։ Ինստիտուտի խորհրդի անդամ է 2018 թվականից։
Մագդա Արսենյանը քաղաքական գիտությունների թեկնածու է։ 2018-2019 թ․թ․ հանդիսացել է «Լիբերալ քաղաքականության ինստիտուտի» նախագահը՝ իրականացնելով շուրջ 9 ծրագիր, որոնց մասնակցել են 100-ից ավել երիտասարդներ։ Հետազոտական հետաքրքրությունների շրջանակը ներառում է քաղաքական մշակույթը, խորհրդարանական դիվանագիտությունը, հանրային քաղաքականությանը վերաբերող հիմնահարցերը։ Խորհրդի անդամ է 2018 թվականից։
Շուշան Ավագյանը քաղաքագետ է։ Ունի քաղաքական դպրոցների, սեմինարների և կրթական ծրագրերի կազմակերպման 3 տարվա փորձ։ Աշխատել է ՀՀ ԱԺ-ում, մասնավոր և ՀԿ ոլորտում։ Հեղինակել է մի շարք հոդվածներ։ Հետաքրքրված է տարածաշրջանային քաղաքականությամբ և միջազգային հարաբերություններով։ Խորհրդի անդամ է 2022 թվականից և Լիբերալ քաղաքականության դպրոցի համակարգող։
Ֆլորա Վարդանյանը մանկավարժ է (ֆիզիկ): Կրթական հանդեսներում համահեղինակել է հոդվածներ և լաբորատոր ձեռնարկներ ֆիզիկայից: Ունի կրթական ծրագրերի համակարգման 3 տարվա փորձ, 15 տարվա՝ դասավանդման փորձ: SMM մասնագետ է: Բազմիցս ներգրավված է եղել տարբեր ծրագրերում որպես բիզնես խորհրդատու, մենթոր: Խորհրդի անդամ է 2018 թվականից։