Ավարտվեց ուսուցիչների համար նախատեսված՝ «Կանխարգելե՛նք բուլլինգը համատեղ ուժերով» 2-րդ հոսքի դասընթացը, որին մասնակցեցին ՀՀ բոլոր մարզերի ու մայրաքաղաք Երևանի թվով 26 ուսուցիչ։ Բացման խոսքով հանդեսեկավ «Լիբերալ քաղաքականության ինստիտուտ» ՀԿ֊ի նախագահ…
«Ատելության խոսքի դեմ պայքարը՝ ազատ գիտելիքի տարածման միջոցով» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ բանախոսություն «Ատելության խոսքի ու խոսքի ազատության սահմանագիծը։ Բուլլինգ երևույթը» թեմայով, որը վարեց «Լիբերալ Քաղաքական Ինստիտուտ» ՀԿ նախագահ Տաթև…
Լիբերալ քաղաքականության ինստիտուտը՝ Ժողովրդավարության ազգային հիմնադրամի (NED) աջակցությամբ իրականացվող «Լսելով մտահոգությունները՝ կառուցել երկխոսություն» ծրագրի «Քաղաքակիրթ բանավեճի արվեստի զարգացումը երիտասարդների շրջանում» բաղադրիչի շրջանակներում անցկացրեց թեմատիկ դասընթացներ։ Դասընթացը կնպաստի մասնակիցների բանավիճելու հմտությունների…
«Մարդկանց հետ հաղորդակցման ունակությունը նույնպիսի ապրանք է, ինչպիսիք են շաքարն ու սուրճը։ Ես պատրաստ եմ այդ ունակության համար վճարել ավելի քան այս աշխարհի որևէ այլ ապրանքի համար»։Ջոն ՌոկֆելլերԱյս անգամ Դպրոցի…
«Հանրային Խոսք» բանախոսությամբ հանդես եկավ Էթիկայի դպրոցի համահիմնադիր, հանրային խոսքի մասնագետ Արմեն Ղուկասյանը։ Ղուկասյանը բանախոսության ընթացքում ներկայացրեց հանրային խոսքը, հաղորդակցության դերն ու նշանակությունը անձնական և մասնագիտական նպատակների իրականացման համար: Դարձնել…
«Մարդու հիմնարար իրավունքներ և ազատություններ». այն ունի յուրաքանչյուր մարդ, միայն այն պատճառով, որ մարդ է:Այսօր ԼՔԴ-ում «Մարդու հիմնարար իրավունքներ» թեմայով բանախոսությամբ հանդես եկավ «Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի» գործադիր տնօրեն,…
Տաթևիկ Մատինյանը իրավաբան է: Ծրագրերի համակարգման ոլորտում ունի ավելի քան 20 տարվա փորձառություն: Որպես մարդու իրավունքների մասնագետ և ծրագրերի համակարգող աշխատել է մի շարք հասարակական կազմակերպություններում և իրավական ծառայություններ մատուցող ընկերություններում: 2010 թվականից ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան է: Հեղինակել է 20-ից ավել գրքեր, վերլուծական զեկույցներ և ձեռնարկներ: Ինստիտուտի խորհրդի նախագահն է 2021 թվականից։
Գրիգորի Դոխոյանը տեխնիկական համակարգերի ծրագրային ապահովման մասնագետ է։ Ունի ծրագրավորման 16 տարվա փորձառություն: Ակտիվորեն ներգրավված է Հայաստանի քաղաքական և հասարակական կյանքում՝ մասնավորապես կրթության և ընտրական համակարգերի բնագավառում։ Ինստիտուտի խորհրդի անդամ է 2018 թվականից։
Մագդա Արսենյանը քաղաքական գիտությունների թեկնածու է։ 2018-2019 թ․թ․ հանդիսացել է «Լիբերալ քաղաքականության ինստիտուտի» նախագահը՝ իրականացնելով շուրջ 9 ծրագիր, որոնց մասնակցել են 100-ից ավել երիտասարդներ։ Հետազոտական հետաքրքրությունների շրջանակը ներառում է քաղաքական մշակույթը, խորհրդարանական դիվանագիտությունը, հանրային քաղաքականությանը վերաբերող հիմնահարցերը։ Խորհրդի անդամ է 2018 թվականից։
Շուշան Ավագյանը քաղաքագետ է։ Ունի քաղաքական դպրոցների, սեմինարների և կրթական ծրագրերի կազմակերպման 3 տարվա փորձ։ Աշխատել է ՀՀ ԱԺ-ում, մասնավոր և ՀԿ ոլորտում։ Հեղինակել է մի շարք հոդվածներ։ Հետաքրքրված է տարածաշրջանային քաղաքականությամբ և միջազգային հարաբերություններով։ Խորհրդի անդամ է 2022 թվականից և Լիբերալ քաղաքականության դպրոցի համակարգող։
Ֆլորա Վարդանյանը մանկավարժ է (ֆիզիկ): Կրթական հանդեսներում համահեղինակել է հոդվածներ և լաբորատոր ձեռնարկներ ֆիզիկայից: Ունի կրթական ծրագրերի համակարգման 3 տարվա փորձ, 15 տարվա՝ դասավանդման փորձ: SMM մասնագետ է: Բազմիցս ներգրավված է եղել տարբեր ծրագրերում որպես բիզնես խորհրդատու, մենթոր: Խորհրդի անդամ է 2018 թվականից։