Արագածավան և Այգեվան բնակավայրերում, հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման վերաբերյալ կարծիքներ լսելու, մտահոգող հարցերը վեր հանելու համար կազմակերպվել էր հանդիպում:Այս հանդիպումը «Լսելով մտահոգությունները՝ կառուցել երկխոսություն» ծրագրի շրջանակներում սահմանամերձ բնակավայրերի բնակիչների հետ…
«Լսելով մտահոգությունները՝ կառուցել երկխոսություն» ծրագրի շրջանակներում կայացան հերթական հանդիպումները։ Այս անգամ հանրային լսումները կայացան Մխչյանում և Մասիսում։ Առաջին հանդիպումը կայացավ Արտաշատ համայնքի Մխչյան համայնքի վարչական շենքում, որին մասնակցեց նաև համայնքի…
Նախորդ տարվա վերջին եռամսյակին Լիբերալ քաղաքականության ինստիտուտը «Լսելով մտահոգությունները՝ կառուցելով երկխոսություն» ծրագրի շրջանակներում անցկացրել է հանրային լսումներ հայ-թուրքական սահմանին տեղակայված մի շարք բնակավայրերում։ Ընդհանուր առմամբ կազմակերպվել է 8 հանդիպում. Շիրակի,…
Կուսակցական քաղաքականություն. ծրագրերի և դիրքորոշումների նույնականացում:Այսօրվա բանախոսությունը, մեր դպրոցում, նվիրված էր կուսակցական քաղաքականության ընկալմանը։Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց մի շարք կարևոր հարցերի՝ Արդյո՞ք որևէ կուսակցության անդամակցությունը կամ դրա հետ աֆիլացվելը վախ…
ԼՔԴ 11-րդ հոսքի սաները այցելեցին «Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոն»։Նրանք ծանոթացան արբիտրաժի և հաշտարարության մեխանիզմներին’ որպես վեճերի լուծման արդյունավետ և ժամանակակից գործիքներ:Կենտրոնի տնօրեն Տաթևիկ Մատինյանը մանրամասն անդրադարձավ արբիտրաժի և հաշտարարության…
Քաղաքական իմիջի կարևորությունը և դրա ազդեցությունը հասարակության վստահության վրաԱյսօր մեր դպրոցում հյուրընկալեցինք Նվարդ Մելքոնյանին՝ սոցիոլոգ, PR մասնագետ, սոցիոլոգիական գիտությունների թեկնածու, ԵՊՀ «Սոցիալական աշխատանք և սոցիալական տեխնոլոգիաներ» ամբիոնի դոցենտ և «SPRING-PR…
Տաթևիկ Մատինյանը իրավաբան է: Ծրագրերի համակարգման ոլորտում ունի ավելի քան 20 տարվա փորձառություն: Որպես մարդու իրավունքների մասնագետ և ծրագրերի համակարգող աշխատել է մի շարք հասարակական կազմակերպություններում և իրավական ծառայություններ մատուցող ընկերություններում: 2010 թվականից ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան է: Հեղինակել է 20-ից ավել գրքեր, վերլուծական զեկույցներ և ձեռնարկներ: Ինստիտուտի խորհրդի նախագահն է 2021 թվականից։
Գրիգորի Դոխոյանը տեխնիկական համակարգերի ծրագրային ապահովման մասնագետ է։ Ունի ծրագրավորման 16 տարվա փորձառություն: Ակտիվորեն ներգրավված է Հայաստանի քաղաքական և հասարակական կյանքում՝ մասնավորապես կրթության և ընտրական համակարգերի բնագավառում։ Ինստիտուտի խորհրդի անդամ է 2018 թվականից։
Մագդա Արսենյանը քաղաքական գիտությունների թեկնածու է։ 2018-2019 թ․թ․ հանդիսացել է «Լիբերալ քաղաքականության ինստիտուտի» նախագահը՝ իրականացնելով շուրջ 9 ծրագիր, որոնց մասնակցել են 100-ից ավել երիտասարդներ։ Հետազոտական հետաքրքրությունների շրջանակը ներառում է քաղաքական մշակույթը, խորհրդարանական դիվանագիտությունը, հանրային քաղաքականությանը վերաբերող հիմնահարցերը։ Խորհրդի անդամ է 2018 թվականից։
Շուշան Ավագյանը քաղաքագետ է։ Ունի քաղաքական դպրոցների, սեմինարների և կրթական ծրագրերի կազմակերպման 3 տարվա փորձ։ Աշխատել է ՀՀ ԱԺ-ում, մասնավոր և ՀԿ ոլորտում։ Հեղինակել է մի շարք հոդվածներ։ Հետաքրքրված է տարածաշրջանային քաղաքականությամբ և միջազգային հարաբերություններով։ Խորհրդի անդամ է 2022 թվականից և Լիբերալ քաղաքականության դպրոցի համակարգող։
Ֆլորա Վարդանյանը մանկավարժ է (ֆիզիկ): Կրթական հանդեսներում համահեղինակել է հոդվածներ և լաբորատոր ձեռնարկներ ֆիզիկայից: Ունի կրթական ծրագրերի համակարգման 3 տարվա փորձ, 15 տարվա՝ դասավանդման փորձ: SMM մասնագետ է: Բազմիցս ներգրավված է եղել տարբեր ծրագրերում որպես բիզնես խորհրդատու, մենթոր: Խորհրդի անդամ է 2018 թվականից։