ԼԻԲԵՐԱԼ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ

ԻՆՍՏԻՏՈՒՏ

Աջակցել իրավական և ժողովրդավարական պետության կայացմանը՝ նպաստելով մարդակենտրոն հասարակության ձևավորմանը։

Գործունեություն

Անդրադարձ «Կանանց հզորացման 5-րդ ակադեմիայի» բանախոսություներին: Հավաստագրերի հանձնում

Անդրադարձ «Կանանց հզորացման 5-րդ ակադեմիայի» բանախոսություներին: Հավաստագրերի հանձնում

  Անձի բրենդը ձևավորվում է դեռ վաղ տարիքից: Ինչպե՞ս կարող ենք գրագետ ձևով ստեղծել և զարգացնել մեր բրենդը, ի՞նչ է ռեբրենդինգը և ինչպես այն իրականացնել:Այս հարցերին անդրադարձել է «Կանանց հզորացման…

Մեկնարկեց կանանց հզորացման 5-րդ ակադեմիան

Մեկնարկեց կանանց հզորացման 5-րդ ակադեմիան

 Ծաղկաձորում մեկնարկեց «Կանանց հզորացման 5-րդ ակադեմիան»։ Ծրագրին մասնակցելու ցանկություն էին հայտնել 149 կին՝ Հայաստանի գրեթե բոլոր մարզերից։Դասընթացին մասնակցելու հնարավրություն են ստացել՝ 25-ը: Ծրագրի մեկնարկն ազդարարեցին Շուշանիկ Ավագյանն ու Մհեր Բաղդասարյանը։…

Հզորացնելով կականց իրավունքների պաշտպաններին Երևանում (օր 1-ին)

Հզորացնելով կականց իրավունքների պաշտպաններին Երևանում (օր 1-ին)

  «Հզորացնելով կանանց իրավունքների պաշտպաններին  Հայաստանում» ծրագրի շրջանակներում նախորդ տարվա ավարտին ՀՀ բոլոր մարզերից 50 իրավապաշտպանությամբ հետաքրքրված անձինք մասնակցեցին եռօրյա վերապատրաստման դասընթացի, հնարավորություն ունենալով ստացված գիտելիքներն ու հմտությունները կիրառել ենթադրամաշնորհային…

Գործընկերներ

Միջոցառումներ

Ռազմական կապիտալի և պետության անվտանգային միջավայրի ռեբրենդինգ. հետպատերազմական երկրների պետական կառավարման առանձնահատկությունները և ռեսուրսների վերականգնման գործընթացը

Ռազմական կապիտալի և պետության անվտանգային միջավայրի ռեբրենդինգ. հետպատերազմական երկրների պետական կառավարման առանձնահատկությունները և ռեսուրսների վերականգնման գործընթացը

«Լիբերալ քաղաքականության դպրոց»-ում այսօր բանախոսությամբ հանդես եկավ քաղաքագետ, ռազմական փորձագետ Սիրանուշ Մելիքյանը։ Բանախոսության թեման էր «Ռազմական կապիտալի և պետության անվտանգային միջավայրի ռեբրենդինգ. հետպատերազմական երկրների պետական կառավարման առանձնահատկությունները և ռեսուրսների վերականգնման…

G20 ֆորմատով սիմուլյացիոն խաղ՝ նվիրված «Ռուս-ուկրաինական» պատերազմին և խաղաղության հաստատման գործընթացին

G20 ֆորմատով սիմուլյացիոն խաղ՝ նվիրված «Ռուս-ուկրաինական» պատերազմին և խաղաղության հաստատման գործընթացին

«Լիբերալ քաղաքականության դպրոց»-ում այսօր անցկացվեց G20 ֆորմատով սիմուլյացիոն խաղ, որը նվիրված էր «Ռուս-ուկրաինական» պատերազմին և խաղաղության հաստատման գործընթացին։Մասնակիցները բաժանվել էին խմբերի, որոնցից յուրաքանչյուրը պետք է ներկայացներ իրեն բաժին հասած պետության…

ՀՀ անվտանգային միջավայրը և հիբրիդային պատերազմներ

ՀՀ անվտանգային միջավայրը և հիբրիդային պատերազմներ

Օրենքները լռում են, երբ զենքերն են շաչում:Մարկոս Տուլուս ՑիցերոնԹեմա՝ «ՀՀ անվտանգային միջավայրը և հիբրիդային պատերազմներ»: Բանախոս՝ Ազգային դիմակայունության հայկական ինստիտուտի հիմնադիր, ք.գ.թ. Գևորգ Մելիքյան:Անվտանգային հարացույցի փոփոխությունԴիմակայունություն և համապարփակ անվտանգություն Պատերազմին…

Ինստիտուտի Խորհուրդը

Տաթևիկ Մատինյան

խորհրդի նախագահ


Տաթևիկ Մատինյանը Ինստիտուտի նախագահն է, իրավագիտության մագիստրոս է, ՀՀ փաստաբանների պալատի անդամ է, փաստաբան՝ 2010 թվականից։ 2022 թվականին ավարտել է Սթենֆորդի համալսարանի Դրափեր Հիլս ամառային ծրագիրը։ Հանդիսանում է մարդու իրավունքների և փաստերի վրա հիմնված քաղաքականության մշակման մասնագետ։ Ունի շուրջ 20 տարվա աշխատանքային փորձ՝ հասարակական կազմակերպություններում ծրագրերի համակարգման ոլորտում և 17 տարվա իրավապաշտպան գործունեության փորձառություն։ 2023-2025թ.թ. հանդիսացել էլ «Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի» տնօրենը։ Մեկ տասնյակից ավելի թեմատիկ հաշվետվությունների, ձեռնարկների և ուղեցույցերի հեղինակ և համահեղինակ է։

Ռուզաննա Ավագիմյան

ՀԿ փոխնախագահ


Ռուզաննա Ավագիմյանը իրավաբան է: 1 տարի աշխատել է դատական համակարգում, այնուհետև 9 տարի ՀՀ Ազգային Ժողովում` որպես պատգամավորի օգնական, այնուհետև խմբակցության փորձագետ: 2010 թվականից ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան է: Ինստիտուտի խորհրդի անդամ է 2019 թվականից։

Գրիգորի Դոխոյան

խորհրդի անդամ


Գրիգորի Դոխոյանը տեխնիկական համակարգերի ծրագրային ապահովման մասնագետ է։ Ունի ծրագրավորման 16 տարվա փորձառություն: Ակտիվորեն ներգրավված է Հայաստանի քաղաքական և հասարակական կյանքում՝ մասնավորապես կրթության և ընտրական համակարգերի բնագավառում։ Ինստիտուտի խորհրդի անդամ է 2018 թվականից։

Մագդա Արսենյան

Մագդա
Արսենյան

խորհրդի անդամ


Մագդա Արսենյանը քաղաքական գիտությունների թեկնածու է։ 2018-2019 թ․թ․ հանդիսացել է «Լիբերալ քաղաքականության ինստիտուտի» նախագահը՝ իրականացնելով շուրջ 9 ծրագիր, որոնց մասնակցել են 100-ից ավել երիտասարդներ։ Հետազոտական հետաքրքրությունների շրջանակը ներառում է քաղաքական մշակույթը, խորհրդարանական դիվանագիտությունը, հանրային քաղաքականությանը վերաբերող հիմնահարցերը։ Խորհրդի անդամ է 2018 թվականից։

Ֆլորա Վարդանյան

խորհրդի անդամ


Ֆլորա Վարդանյանը մանկավարժ է (ֆիզիկ): Կրթական հանդեսներում համահեղինակել է հոդվածներ և լաբորատոր ձեռնարկներ ֆիզիկայից: Ունի կրթական ծրագրերի համակարգման 3 տարվա փորձ, 15 տարվա՝ դասավանդման փորձ: SMM մասնագետ է: Բազմիցս ներգրավված է եղել տարբեր ծրագրերում որպես բիզնես խորհրդատու, մենթոր: Խորհրդի անդամ է 2018 թվականից։

Մարիամ
Խզմալյան

խորհրդի անդամ


Մարիամ Խզմալյանը մասնագիտությամբ քաղաքագետ է։ Աշխատանքային փորձ ունի թե՛ մասնավոր, թե՛ պետական համակարգում։ 2019 թվականից աշխատում է ՀԿ ոլորտում՝ իրականացնելով ծրագրերի համակարգման աշխատանք։ 2021 թվականից հանդիսանում է Ինստիտուտի խորհրդի անդամ։ 2022 թվականի հունվարից համակարգում է Լիբերալ քաղաքականության դպրոցի աշխատանքները։

Շուշան
Ավագյան

խորհրդի անդամ


Շուշան Ավագյանը քաղաքագետ է։ Ունի քաղաքական դպրոցների, սեմինարների և կրթական ծրագրերի կազմակերպման 3 տարվա փորձ։ Աշխատել է ՀՀ ԱԺ-ում, մասնավոր և ՀԿ ոլորտում։ Հեղինակել է մի շարք հոդվածներ։ Հետաքրքրված է տարածաշրջանային քաղաքականությամբ և միջազգային հարաբերություններով։ Խորհրդի անդամ է 2022 թվականից և Լիբերալ քաղաքականության դպրոցի համակարգող։

Միացե՛ք թիմին

Լիբերալ քաղաքականության ինստիտուտը հասարակական կազմակերպություն է, որին կարող է անդամակցել յուրաքանչյուր ոք, ով կիսում է ՀԿ գաղափարները և արժեքները։

Անդամակցության համար անհրաժեշտ է լրացնել Ձեր տվյալները և ուղարկել մոտիվացիոն նամակ․