ԼԻԲԵՐԱԼ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ

ԻՆՍՏԻՏՈՒՏ

Աջակցել իրավական և ժողովրդավարական պետության կայացմանը՝ նպաստելով մարդակենտրոն հասարակության ձևավորմանը։

Գործունեություն

Կանանց մրցունակության բարձրացումն աշխատաշուկայում

Կանանց մրցունակության բարձրացումն աշխատաշուկայում

«Կանանց մրցունակության բարձրացումն աշխատաշուկայում» թեմայով դասընթացին ողջույնի խոսքով հանդես եկավ Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի ներկայացուցիչ Արմեն Գրիգորյանը, ով քննարկում ծավալեց աշխատաշուկայում կանանց առջև ծառացած խնդիրների վերաբերյալ։ Քննարկման մասնակիցները կիսվեցին…

Հանրային քննարկում՝ տեսալսողական մեդիայի կարգավորումների մասին

Հանրային քննարկում՝ տեսալսողական մեդիայի կարգավորումների մասին

Հարգելի գործընկեր,«Լիբերալ քաղաքականության ինստիտուտը» «ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի» հետ համատեղ կազմակերպում է հանրային քննարկում՝ տեսալսողական մեդիայի կարգավորումների մասին։Քննարկումների, ինչպես նաև Ինստիտուտի կողմից կատարվող հետազոտության արդյունքում մշակվելու և քննարկման է…

«Բուլլինգից ազատ դպրոց» ծրագիրն ամփոփվեց գրքի շնորհանդեսով ու նկարների ցուցահանդեսով

«Բուլլինգից ազատ դպրոց» ծրագիրն ամփոփվեց գրքի շնորհանդեսով ու նկարների ցուցահանդեսով

Հուլիսի 3-ին, Թուֆենկյան հյուրանոցում, տեղի ունեցավ նշանակալից միջոցառում՝ նվիրված երեխաների հոգեբանական բարեկեցությանը և անվտանգ ուսումնական միջավայրի ստեղծմանը: «Լիբերալ քաղաքականության ինստիտուտ» ՀԿ֊ն՝ համագործակցելով ՀՀ֊ում Նիդեռլանդների թագավորության դեսպանատան և «Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի» հետ,…

Գործընկերներ

Միջոցառումներ

ԼՔԴ 10֊րդ հոսքի սաները ստացան իրենց ավարտական վկայագրերը

ԼՔԴ 10֊րդ հոսքի սաները ստացան իրենց ավարտական վկայագրերը

Կայացավ Լիբերալ քաղաքականության դպրոցի 10-րդ հոսքի ավարտական միջոցառումը։ Ողջույնի խոսքով հանդես եկավ «Լիբերալ քաղաքականության դպրոցի» ղեկավար Շուշան Ավագյանը, «Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի» տնօրեն Տաթևիկ Մատինյանը, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ՝…

ԼՔԴ 10-րդ հոսքի սաները ներկայացրեցին ավարտական աշխատանքները

ԼՔԴ 10-րդ հոսքի սաները ներկայացրեցին ավարտական աշխատանքները

Գիտելիքն ուժ է…ԼՔԴ 10-րդ դպրոցի եռամսյա կուրսը մոտեցավ իր տրամաբանական ավարտին։Լիբերալ Քաղաքականության Դպրոցի սաները (այսօրվանից՝ պաշտոնապես շրջանավարտները) ներկայացրեցին իրեն հետազոտական աշխատանքները։Թեմաներն ընտրված էին ծրագրի շրջանակներում արծարծված հիմնախնդիրների շուրջ։Քաղաքական ժեստիկուլյացիայից մինչև…

Քաղաքական PR

Քաղաքական PR

Քաղաքականության մեջ բացի բուն քաղաքական գործողություններից, կարևոր են նաև մարդկանց ընկալումներն ու պատկերացումները քաղաքական գործիչների մասին։ Հասարակայնության հետ կապերը (PR) և իմիջը այն հիմնասյուններն են, որոնք ծառայում են քաղաքական գործիչների…

Ինստիտուտի Խորհուրդը

Ռուզաննա Ավագիմյան

ՀԿ փոխնախագահ


Ռուզաննա Ավագիմյանը իրավաբան է: 1 տարի աշխատել է դատական համակարգում, այնուհետև 9 տարի ՀՀ Ազգային Ժողովում` որպես պատգամավորի օգնական, այնուհետև խմբակցության փորձագետ: 2010 թվականից ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան է: Ինստիտուտի խորհրդի անդամ է 2019 թվականից։

Գրիգորի Դոխոյան

խորհրդի անդամ


Գրիգորի Դոխոյանը տեխնիկական համակարգերի ծրագրային ապահովման մասնագետ է։ Ունի ծրագրավորման 16 տարվա փորձառություն: Ակտիվորեն ներգրավված է Հայաստանի քաղաքական և հասարակական կյանքում՝ մասնավորապես կրթության և ընտրական համակարգերի բնագավառում։ Ինստիտուտի խորհրդի անդամ է 2018 թվականից։

Մագդա Արսենյան

Մագդա
Արսենյան

խորհրդի անդամ


Մագդա Արսենյանը քաղաքական գիտությունների թեկնածու է։ 2018-2019 թ․թ․ հանդիսացել է «Լիբերալ քաղաքականության ինստիտուտի» նախագահը՝ իրականացնելով շուրջ 9 ծրագիր, որոնց մասնակցել են 100-ից ավել երիտասարդներ։ Հետազոտական հետաքրքրությունների շրջանակը ներառում է քաղաքական մշակույթը, խորհրդարանական դիվանագիտությունը, հանրային քաղաքականությանը վերաբերող հիմնահարցերը։ Խորհրդի անդամ է 2018 թվականից։

Ֆլորա Վարդանյան

խորհրդի անդամ


Ֆլորա Վարդանյանը մանկավարժ է (ֆիզիկ): Կրթական հանդեսներում համահեղինակել է հոդվածներ և լաբորատոր ձեռնարկներ ֆիզիկայից: Ունի կրթական ծրագրերի համակարգման 3 տարվա փորձ, 15 տարվա՝ դասավանդման փորձ: SMM մասնագետ է: Բազմիցս ներգրավված է եղել տարբեր ծրագրերում որպես բիզնես խորհրդատու, մենթոր: Խորհրդի անդամ է 2018 թվականից։

Մարիամ
Խզմալյան

խորհրդի անդամ


Մարիամ Խզմալյանը մասնագիտությամբ քաղաքագետ է։ Աշխատանքային փորձ ունի թե՛ մասնավոր, թե՛ պետական համակարգում։ 2019 թվականից աշխատում է ՀԿ ոլորտում՝ իրականացնելով ծրագրերի համակարգման աշխատանք։ 2021 թվականից հանդիսանում է Ինստիտուտի խորհրդի անդամ։ 2022 թվականի հունվարից համակարգում է Լիբերալ քաղաքականության դպրոցի աշխատանքները։

Շուշան
Ավագյան

խորհրդի անդամ


Շուշան Ավագյանը քաղաքագետ է։ Ունի քաղաքական դպրոցների, սեմինարների և կրթական ծրագրերի կազմակերպման 3 տարվա փորձ։ Աշխատել է ՀՀ ԱԺ-ում, մասնավոր և ՀԿ ոլորտում։ Հեղինակել է մի շարք հոդվածներ։ Հետաքրքրված է տարածաշրջանային քաղաքականությամբ և միջազգային հարաբերություններով։ Խորհրդի անդամ է 2022 թվականից և Լիբերալ քաղաքականության դպրոցի համակարգող։

Միացե՛ք թիմին

Լիբերալ քաղաքականության ինստիտուտը հասարակական կազմակերպություն է, որին կարող է անդամակցել յուրաքանչյուր ոք, ով կիսում է ՀԿ գաղափարները և արժեքները։

Անդամակցության համար անհրաժեշտ է լրացնել Ձեր տվյալները և ուղարկել մոտիվացիոն նամակ․