Միջոցառումներ
Ճապոնիայի տնտեսության կառուցվածքը

Ճապոնիայի տնտեսության կառուցվածքը

«Ճապոնիայի տնտեսության կառուցվածքը» թեմայով՝ այսօր մեր դպրոցում բանախոսությամբ հանդես եկավ ՀՊՏՀ դասախոս. տնտեսագետ, տ․գ․թ․, ՊՏՀ Ամբերդ հետազոտական կենտրոնի, փորձագետ Նարեկ Կարապետյանը։
 Ճապոնիայի տնտեսությունը զարգացած և բարձրարդյունավետ է, համարվում է աշխարհի երրորդ խոշորագույն տնտեսությունը (ԱՄՆ-ից և Չինաստանից հետո): Տնտեսական գործունեության հիմնական ուղղություններից է՝
✔️արդյունաբերությունը, որոնցում Ճապոնիան համաշխարհային մակարդակով առաջատար է, դա.
✔️ ավտոմոբիլաշինությունն է,
✔️ էլեկտրոնիկան,
✔️ ռոբոտատեխնիկան
✔️ միկրոէլեկտրոնիկան:
 Ծառայությունների ոլորտ.
Տնտեսության ամենախոշոր հատվածն է, որն ընդգրկում է ֆինանսները, բանկային համակարգը, ապահովագրությունը, տուրիզմը և առևտուրը: Տոկիոն համարվում է աշխարհի կարևոր ֆինանսական կենտրոններից մեկը:
 Գյուղատնտեսություն.
Չնայած երկրի սահմանափակ բնական ռեսուրսներին և հողերի 12%-ից պակասի պիտանելիությանը, Ճապոնիան ապահովում է սննդամթերքի ինքնաբավության բարձր մակարդակ, հիմնականում արտադրելով՝ բրինձ, թեյ և ծովամթերք:
 Արտահանում.
Ճապոնիան հանդիսանում է համաշխարհային առաջատար ապրանքների, մասնավորապես՝ մեքենաների, էլեկտրոնիկայի և տեխնոլոգիաների արտահանող:
 Էներգետիկ ռեսուրսներ.
Երկիրը մեծ ուշադրություն է դարձնում վերականգնվող էներգիայի աղբյուրների զարգացմանը:
 Աշխատուժ.
Ճապոնիայի աշխատուժը աչքի է ընկնում բարձրագույն կրթությամբ, տեխնիկական հմտություններով և բարձր արտադրողականությամբ:
Ճապոնիայի ինստիտուցիոնալ կառուցվածքը ձևավորվել է տեխնոլոգիական նորարարությունների, կարգապահ աշխատուժի և պետության արդյունավետ տնտեսական քաղաքականության շնորհիվ: